Ընթերցողների հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը
Հարգելի ընթերցողներ, Առաջիկայում «Հետքը» ընթերցողներին հնարավորություն կտա անմիջականորեն հարցեր ուղղել Հայաստանի բոլոր մարզպետներին: Այսօր մեր հյուրն է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Ղահրամանյանին այս պահից մինչեւ հինգշաբթի: Աշոտ Սարգսի Ղահրամանյանը ծնվել է 1949 թ. Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղի 8-ամյա դպրոցում, այնուհետև սովորել է նույն շրջանի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում:
1966 թվականին ավարտել է նույն շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել և 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա:
1975-1976 թթ. աշխատել է Էջմիածնի ՆԳ բաժնի ԲԽՍՍ բաժանմունքում որպես տեսուչ:
1976-1980 թթ. աշխատել է ԽՍՍՀ ՆԳ մինիստրության ԲԽՍՍ վարչությունում որպես տեսուչ, այնուհետև` ավագ տեսուչ: 1980 թ.-ից զբաղեցրել է Երևանի ՆԳ վարչության ԲԽՍՍ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը:
1986-1987թթ. աշխատել է Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության թմրամոլության դեմ պայքարի բաժանմունքում որպես բաժանմունքի պետ:
1987-1990 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: 1990-1992 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիրի շրջանի ՆԳ բաժնի պետի պաշտոնը:
1992-1993 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության կադրերի վարչության սոցիալ-իրավական բաժնի պետի պաշտոնը:
1993 թ. ապրիլ ամսից մինչև 1994 թ. հունվար ամիսը զբաղեցրել է Գորիսի շրջանի ՆԳ բաժնի պետի պաշտոնը:
1994 թ. հունվար ամսից մինչև մայիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության պահպանության վարչության պետի պաշտոնը:
1994 թ. հունիս ամսից մինչև 1995 թ. ապրիլ ամիսը աշխատել է որպես Մասիսի շրջանի ՆԳ բաժնի պետ:
1995 թ. ապրիլ ամսից մինչև 1996 թ. հունվար ամիսը զբաղեցրել է Էջմիածնի ՆԳ ռեգիոնալ վարչության պետի պաշտոնը:
1996 թ.-ին աշխատել է որպես Գյումրիի ՆԳ բաժնի պետ:
1996 թ. դեկտեմբերից մինչև 1999 թ. հուլիս զբաղեցրել է Լոռվա մարզի ՆԳ վարչության պետի պաշտոնը:
1999 թ. հուլիս ամսից մինչև 2000 թ. մարտ ամիսը զբաղեցրել է Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի պաշտոնը:
2000-2002 թթ. գտնվել է ՆԳ նախարարության կադրերի վարչության ռեզերվում:
2002 թ. հուլիսից մինչև 2006 թ. դեկտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը: 2006 թվականի դեկտեմբերի 8-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:
Մարզպետ նշանակվելու նախօրեին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Բնական և հասարակական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս է:
Ունի հետևյալ պարգևները` 1. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի «Հասարակական կարգի պահպանման» մեդալ 2. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Մարտական ծառայությունների համար» մեդալ 3. ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Արիության» մեդալ: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի: Ձեր հարցերը կարող եք տեղադրել մեկնաբանությունների դաշտում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել