HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ երկրները համաձայնության են եկել անօրինական միգրանտներին արտաքսելու վերաբերյալ

Եվրամիության երկրները համաձայնության են եկել անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսել համատեղ կազմակերպած չարտերային չվերթներով: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով RTL հեռուստաընկերությանը, ԵՄ 27 պետությունների առաջնորդները Ներքին սահմանները հսկող Եվրոպական գործակալությանը հանձնարարել են ուսումնասիրել պարբերաբար իրականացվող չարտերային չվերթներով միգրանտներին հայրենիք ուղարկելու հնարավորությունները գործակալության բյուջեի հաշվին: Համաձայն հաղորդագրության`  որոշ եվրոպական երկրներ, օրինակ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, արդեն համատեղ փորձեր են կատարում միգրանտներին հայրենիք ուղարկելու ուղղությամբ: Սակայն, RTLի փոխանցմամբ, նմանատիպ արտաքսումները հակասում են մի շարք միջազգային փաստաթղթերի պահանջներին, ըստ որոնց` դրանք բնութագրվում են որպես մարդու իրավունքների խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter