HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում հայ է սպանվել

Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում կիրակի երեկոյան անհայտ անձիք սպանել են 1975թ-ի ծնված Հայաստանի քաղաքացու, որի անունը դեռևս չի հրապարակվում:  «Ռիա Նովոստի» գործակալության տվյալներով, ոստիկանության աշխատակիցները սպանվածի մարմնում հայտնաբերել են 5 հրազենային և մեկ դանակի վնասվածք: Գործակալության ոստիկանության աղբյուրը տեղեկացրել է, որ նախօրեին, ժամը 20:00-ի սահմաններում է ոստիկանությունը ահազանգ ստացել, որ Պալեխսկայա 131 հասցեում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր ժամանած իրավապահները  հայտանբերել են Մոսկվայում ժամանակավոր բնակվող հայի դին, որն արդեն մահացած է եղել: Ընդ որում` դիակից մի քանի տասնյակ հեռավորության վրա եղել է Porsche Cayenne ավտոմեքենա 999 մոսկովյան շրջանի համարանիշով: Մեքենայի սրահում ոստիկանության աշխատակիցները արյան հետքեր են հայտնաբերել, կրակված փամփուշտ և 9 մմ տրամաչափի գնդակ: Հետաքննությունը փորձում է պարզել սպանվածի ինքնությունը և գործունեությունը: Չի բացառվում, որ սպանությունը կատարվել է մեքենայում: «Սպանության» հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter