HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վարչության պետը «սկզբունքորեն» չի մեկնաբանում իր որոշումը

Սեպտեմբերի 4-ից մեկնարկել է տեղական ինքնակառավարման համակարգի (ՏԻՄ) ներդրման 15-ամյակին նվիրված միջմարզային մշակութային մրցույթ-փառատոնը: Փառատոնի թատերական փուլի համար Լոռու մարզից մարզպետարան էր ներկայացվել 5 հայտ` 3-ը` Վանաձորից, 2-ը` Ալավերդուց:

5 թատրոններից որպես լավագույն թատերական խումբ ընտրվել է Ալավերդու ժողովրդական թատրոնը, որն էլ մասնակցում է փառատոնին: Ընտրությունը Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Մինաս Սայադյանինն է, ով այս էլ երկրորդ անգամ չի մեկնաբանում իր ենթակայության ոլորտներին վերաբերող որոշումները:

Այս անգամ Մինաս Սայադյանը, իր խոսքով ասած, «սկզբունքորեն» հրաժարվեց մեկնաբանությունից` հասկացնելով, թե իբր վիրավորված է օրերս «Հետքում» հրապարակված մի հոդվածից, որտեղ լրագրողն ընդգծել էր նրա` որպես պետական պաշտոնյայի` իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը:

Մինչդեռ Մինաս Սայադյանի` փառատոնին Ալավերդու թատրոնը ներկայացնելու որոշումն առաջացրել է մյուս թատրոնի տնօրենների դժգոհությունը, որոնց համար վարչության պետի ընտրությունն այդպես էլ անհասկանալի է մնացել:

Մրցույթի հայտարարության մեջ նշված են հետեւյալ չափորոշիչները` թատերախմբի վերջին 5 տարիների գործունեության նկարագրությունը, մասնակցությունը մարզային, հանրապետական եւ միջազգային թատերական փառատոններին եւ արդյունքները, խմբի ստեղծագործական կազմի մասին տեղեկույթ:

Նշված չափորոշիչներով մարզպետարան ներկայացված փաստաթղթերով` Ալավերդու թատրոնը որեւէ առավելություն չունի մյուսների նկատմամբ. 12 հոգանոց ստեղծագործական խմբով ամեն տարի 2-ական ներկայացում է բեմադրում: Համամիութենական փառատոնի դափնեկիր է, 20-րդ հոբելյանական հանրապետական փառատոնում արժանացել է մրցանակի` կնոջ լավագույն դերի համար: Կազմակերպում է «Թատերական Լոռի» փառատոնը:

Վանաձորի տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը 12 հոգի է: Նախորդ տարի 37 ներկայացում է բեմադրել, այս տարի` 15:  Տիկնիկային թատրոնների համազգային եւ հանրապետական փառատոններում երկու անգամ ճանաչվել է լավագույն թատրոն:  Փարիզում բեմադրել է Թումանյանի հեքիաթները:

Վանաձորի «Բոհեմ» դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը 11 հոգի է:  Տարեկան 3-4 ներկայացում է բեմադրում: «Թատերական Լոռի» փառատոնում մրցանակներ է ստացել «Լավագույն ներկայացում» եւ «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգերում:  Գերմանիայում մասնակցել է միջազգային փառատոնի եւ լավագույն ներկայացման համար արժանացել մրցանակի:  

Ըստ մրցույթ-փառատոնի հայտարարության` «Լավագույն թատերական խումբ» անվանակարգում յուրաքանչյուր մարզից կարող էր մասնակցել 1-ական խումբ: Թատրոնի տնօրեններին անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով պետք է կատարվի թատերախմբի ընտրությունը, երբ մարզում տարբեր ոճի թատրոններ են գործում:

Օգոստոսի սկզբին Վանաձոր էր եկել փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, եւ մարզի թատրոնի տնօրենների ու համայնքների մշակույթի բաժնի պետերի մասնակցությամբ հրավիրվել էր խորհրդակցություն:  

Թատրոնի տնօրենները բարձրացրել էին իրենց հուզող հարցը` ընտրության ժամանակ ինչպես պետք է, ասենք, տիկնիկային թատրոնը դրամատիկականի հետ դրվի մեւնույն հարթության վրա: Որոշվել էր մինչեւ փառատոնը կազմակերպել նախնական մրցության փուլ:  Ձեւավորվելու էր մասնագիտական հանձնաժողով, որը, հաշվի առնելով տարբեր ոճի թատրոնների գեղարվեստական մակարդակը, ընտրելու էր լավագույնին եւ ներկայացներ փառատոնին:

Թատրոնները, իրենց փաստաթղթային փաթեթները ներկայացնելով մարզպետարան, սկսել էին պատրաստվել նախնական` մարզային մրցույթին: Բայց փառատոնից ընդամենը մի քանի օր առաջ նրանց հայտնի էր դարձել, որ փառատոնի մասնակից թատերախումբն արդեն ընտրված է:

«Մոտավորապես մի ամիս պատրաստվել էինք, որ հանձնաժողով ստեղծվեր ու դիտեր մեր ներկայացումը: Բայց մի քանի օր առաջ իմացանք, որ Ալավերդու թատրոնն է գնում»,- ասում է «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Մայիս Սարգսյանը:

«Պիտի լիներ մրցույթ մարզում: Պետք է ներկայացումը խաղայինք, ժյուրին դահլիճում պետք է նստեր, գնահատականը տար, ասեր` թատրոններից որն է լավը: Ոգեւորվեցինք, փորձ արեցինք, դերասանները որոշում էին` ինչ շոր պետք է հագնեն: Ոչ մի մրցույթ չեղավ: Եվ հանկարծ մեզ ասացին, որ ընտրվել է` ով պետք է մասնակցի հանրապետական փառատոնին: Մի հրաշալի ղեկավար ունեն, իմ մոտ ընկերն է, բայց դա չի նշանակում, որ առանց մրցույթի էդ մարդուն վերցնեն ու ներկայացնեն,-ասում է Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն Սերգեյ Մելիքյանը եւ ավելացնում,-Գումարը չի կարեւոր, բարոյական եւ հոգեբանական հարց ա»:  («Լավագույն թատերական խումբ» անվանակարգում 1-ին եւ 2-րդ մրցանակների համար սահմանված է համապատասխանաբար 2 մլն եւ 1 մլն դրամ):

Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը նույնպես տեղյակ չէր, թե ինչ սկզբունքով է կատարվել մարզի լավագույն թատրոնի ընտրությունը.  «Մի քանի օր էր մնում մրցույթին, տեղեկացա, որ մասնակցելու է Ալավերդու թատրոնը:  Զանգեցի մարզպետարանի համապատասխան բաժին, չկարողացա պրն Սայադյանի հետ կապվեմ: Բաժնի պետը պատասխանեց, որ վարչության պետն է որոշում կայացրել:  Ի՞նչ հիմունքով, չգիտեմ: Համենայն դեպս, խմբերի ղեկավարները ինձ մոտ էին եւ բողոքում էին, որ մրցույթ չի անցկացվել:  Պետք է մրցույթի ձեւով անցկացվեր: Կանոնակարգով է տրված, որ լավագույն թատրոնը պետք է ընտրվեր մասնակից խմբերից` մրցութային կարգով` կամ փաստաթղթային ստուգման ձեւով կամ ներկայացումներով: Դուրս է գալիս, որ եղել է կամայական ընտրության ձեւ: Գտնում եմ, որ տնօրենների դժգոհությունը տեղին է»:

Մարզպետարանի մշակույթի բաժնից տեղակացանք, որ մարզի լավագույն թատրոն ընտրելիս ղեկավարությունը դրամատուրգ Սամվել Խալաթյանի կարծիքն է հարցրել: Փորձեցինք ստանալ վերջինիս հիմնավորումը, քանի որ, փաստորեն, դրամատուրգի կարծիքն ընդունվել է:

-Իմ կարծիքն եմ հայտնել, ասել եմ, որ եթե կազմակերպվել է մրցույթ, դրան կարող է մասնակցել Ալավերդու թատրոնը: Մարզում գործում են նաեւ այլ թատերախմբեր: Յուրաքանչյուրին էլ կարելի է ներկայացնել:  Բայց այդ թատրոնները ավելի պարբերական չեն ելույթ ունենում, քան Ալավերդու թատրոնը,- ասաց Սամվել Խալաթյանը:

-Այս տարի քանի՞ ներկայացում է բեմադրվել Ալավերդու թատրոնում:

- Չգիտեմ… Կազմակերպված թատրոն է, ստեղծագործական առումով ակտիվ է:

-Ի՞նչ գիտեք ակտիվ է:

-Բա որովհետեւ ես այս քաղաքում, այս մարզում ապրող մարդ եմ, չգիտեմ` ինչ պիեսներ են բեմադրել, մասնակցել եմ պրեմիերաներին: Պրեմիերաներ ունենում են, պատահում է` կարողանում եմ գնալ, պատահում է`չեմ կարողանում:

-Ե՞րբ էր վերջին պրեմիերան:

-Չեմ կարող հիշել…Մյուսների ստեղծագործական կազմն ավելի քիչ է:

-Քանի՞դերասան ունի Ալավերդու թատրոնը:

-Իրանց կհարցնես…

-Այսինքն Ձե՞ր տպավորությունն է, որ Ալավերդու թատրոնն ակտիվ է:

-Տպավորություն չի: Փաստն եմ ասում… Եթե դրամատիկական ժանրի թատրոն պիտի գնար, պիտի գնար Ալավերդու թատրոնը, եթե մանկական` Վանաձորի տիկնիկայինը:

-Իսկ եթե մեկ թատրո՞ն պիտի գնար:

-Իսկ եթե մեկ թատրոն, պետք է անպայման նախնական մրցության փուլ լիներ, ընտրեին ժյուրի, որը պետք է նայեր, որոշեր,- եզրափակեց Սամվել Խալաթյանը:

Մեկնաբանություններ (17)

ASHKAR
Էս ինչ հետաքրքիր մարդիկ ենք, ինչ հետաքրքիր ժողովուրդ; Ինչ էք լրագրողի դեմ արշավանք սկսել: Լրագրողը ճիշտ ձևով մեկնաբանել է եղածը, Վանաձորի թատրոնները Ալավերդու թատրոնին կամ Հրաչիկին չեն վիրավորել չեն թերագնահատել: Խեղճ լրագրողը ընդամենը ճշտով գրել ա խորոզլամիշ ըլող ղեկավարի պահվածքի մասին, որ ինքնագլուխ, առանց կառավարության կողմից ընդունված կանոնակարգը հաշվի առնելու ինքնագլուխ որոշում ա կայացրել, ու իր ղեկավարներին անհարկի ուդառի տակ դրել; Փոխանակ դրա մասին մտածենք դրա մասին խոսենք ու էդ շիլա եփող ղեկավարին մեղադրենք իրար եք քննադատում; Հրաչ ջան գոնե մի Վանաձորցու անուն տուր որ ուրիշի փոխարեն մեդալ է ստացել: Էն մասին մտածեք ու գրեք, խոսեք որ առանց մրցույթի ինչ որ մեկին արջի ծառայություն են մատուցել; Թող արդար մրցույթ լիներ ընտրվեր լավագույնը եվ մասնակցեր հանրապետական փուլին : Հաստատ համոզված եմ որ եթե հաղթեր Ալավերդու թատրոնը վանաձորցիները անկեղծ կշնորհավորեին մեր թատրոնին:
TATEV
Ցավով կարդացի մեկնաբանությունները;: Հրաչ ջան դու բավականին ազնիվ մարդ էս եվ լրագրող: Դու ինքդ էլ լավ գիտես որ հարցը կամ առաջացած դժգոհությունը ամենևին էլ Ալավերդու թատրոնին , չի վերաբերվում: Եվ ոչ մի Վանաձորցի անարժան ձևով մեդալ կամ կոչում երբեք չի ստացել; Ալավերդու թատրոնը իրոք ավանդույթներ ունեցող թատրոն է և արժանի մասնակցելու փառատոնների, մրցույթների,ներկայացվելու պարգևների; Թող ներեն ընթերցողները, բայց թույլ տվեք ներկայացնեմ: Հոդվածն ընթերցելուց հետո ծանոցացել եմ մրցույթի,և ողջ միջոցառման կանոնակարգին,որտեղ շատ հասկանալի գրված է,որ մարզպետարան ներկայացված, մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու թատրոնների միջև մարզպետարանները պետք է անցկացներ մրցույթ եվ հաղթող թատերախմբին ներկայացնեին հանրապետական մրցույթի, մի բան որը չի արվել մարզային համապատասխան կառույցի կողմից: Տվյալ դեպքում համապատասխան որոշումը ընդունվել է ինչ որ մեկի թայֆաբազության շնորհիվ,որն էլ արդարացրել է դժգոհություն: Ամենևին էլ այդ դժգոհությունը Ալավերդու թատերախմբին կամ Հրաչիկին չի վերաբերվում և թող և ոչ մի ընթերցող չփորձի այլ հարթություն տեղափոխել հարցը; Պատկերացրեք Ձեր երեխան , եղբայրը, քույրը հայտ է ներկայացրել մրցույթի, չարչարվել, մտածել եվ տրամադրվել այդ փառատոնին կամ մրցույթին .բայց նրան մրցույթից մի քանի օր առաջ ասում են, որ մրցույթի որոշումն առանց մրցույթի կատարվել է:Այն էլ ինքնակամ, ինչ որ մեկի ՙկայֆով՚ Համոզված եղեք մեզնից ոչ մեկին այդ ամենը դուր չի գա: Այդ մասին է բարձրաձայնել Ադրինեն, և շատ ազնվորեն, առանց բոլորիս կողմից սիրված և ոչ մի թատերախմբի չվիրավորելով ու չնսեմացնելով վաստակը: Ես համոզված եմ որ այդ արջի ծառայություն մատուցած պաշտոնյաների կատարածը դուր չի գա եվ ոչ մի վերադաս մարմնի ղեկավարի;Այնպես որ հոդվածի բուն էությունից աշխատեք չշեղվել և անհարի իրար վիրավորել:
Marianna
Ես համամիտ եմ Հրաչյա Պապինյանի հետ։ Երբ ասում ենք, թե Երևանը մի մեծ գլուխ է, իսկ մարզերը նրանից սնվող փոքր երակներ, ջղայնանում ենք, վիրավորվում։ Սակայն, իրականում նույն վիճակն է տիրում նաև մարզերում։ Մարզկենտրոններն օգտվում են ամեն ինչից և բավականին շատ, իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը մնում են անմասն։ Պետք չէ այդքան եսասեր լինել։ Վանաձորը մեծ քաղաք է, բայց եթե նստենք ու վերհիշենք, թե ինչ մարդիկ են եղել ու կան Ալավերդի քաղաքում, չնայած նրա փոքրությանը, շատ հնարավոր է, որ մարզկենտրոնը մի փոքր կարմրի ու գլուխը խոնարհ կախի։ Ինչու պետք է երիտասարդական, առողջապահական, սոցիալական, մշակութային, մարզական բոլոր ծրագրերը, պետական գումարները գան ու մնան Վանաձորում։ Ինչու՞։ Կա Ստեփանավան, կա Սպիտակ, կա Ալավերդի, Ախթալա, Թումանյան։ Այնպես որ, մի սրտնեղեք, հերիք է, ինչքան ամեն ինչից օգվտվեցիք, հիմա էլ մյուսների հերթն է։ Այս պետությանը ձեզ հետ հավասար մենք էլ ենք հարկեր մուծում, մենք էլ ենք օգնում կայանալու գործում։
STS
Ինչ մի վրա եք տվել: Մարդը գրելա որ պրոբլեմ կա, մյուս խմբերը համաձայն չեն: Սխալա ասում որ պետքա համապատասխան կարգով ըլեր? Կարողա եվ իրոք լավնա Ալավերդու թատրոնը ու եթե կարգով ըլներ էլի Ալավերդունն անցներ: բայց կարգ պետքա ըլնի: Ես էլ ուզում եմ մեր տակի հարևանը գնա, իրանք մարդ ու կնիկ սաղ օրը թատրոն են տալիս, հետո?
Հովո
Այն, որ Արթուր նալբանդյանը կարգին մարդ ա, դրանում կասկած չկա. Դուք կարող եք Ադրինեի հետ համամիտ չլինել` դա Ձեր իրավունքն է.Բայց կարծում եմ կհամաձայնվեք, որ համաձայն չլինել` չի նշանակում անպատկառ խոսքեր նետել իր գործը կատարող լրագրողի հասցեին... Իսկ Ադրինեի հետ անձամբ ես համաձայն եմ` լրագրողի աշխատանքն է, բացահայտել խնդիրն ու բարձաձայնել այն. Ապրի Ադրինեն.
Մարզպետարան աշխատակից
Հովո ջան էդ քո ասածը չիիիիիիիի......նոր մարզպետի մոտ որ ` քծնանք չկա,չի անցնում: Դու ճիշտ ես` չեն հերոսանա, հաստատ չի ստացվի: Ադրինեի հետ համամիտ չեմ:
Բարի Մարդ
Շնորհավորում եմ Ալավերդու թատրոնի կոլեկտիվին, Հրաչյա Պապինյանին ու բոլոր լոռեցիներին: Վստահ եմ, որ հստակ գիտակցում եք մեր Լոռին ու լոռվա ոգին արժանապատվորեն ներկայացնելու մեծ ու ստեղծագործական մշակութային լուրջ առաքելությունը: Հավաստիացնում եմ, որ Ձեր թիկունքում ունեք յուրօրինակ թատերասեր հասարակության մի մեծ ու ստվար խումբ: Ձեզ ստեղծագործական բուռն հաջողություններ, մեծ բեմեր, հաղթանակներ, ծաղիկներ ու ծափեր, ծափեր, ծափեր......Ալավերդու թատրոնին ծաղկունք ու լոռեցուն միշտ վայել կեցվածք: Մի քանիսն ել` ոչինչ թե կբամբասեն: Նրանք էլ թող թաքուն իրենց հոգու խորքում ուրախանան: Կանաչ ճանապարհ Ձեզ:
Արման
Էս ինչ կազմակերպված դատապարտման քարոզարշավ եք սկսել լրագրողի դեմ....? ինչն է սխալ ասում որ ? գոնե նենց կազմակերպեք Ձեր խմբային խոռային դատաօարտումը որ ակնհայտ չզգացվի.... պարզ չի թե ինչի են Ալավերդու թատրոնը ընտրել....քծնվելու համար այդքան մի բան
Հովո
Նախ ուզում եմ խոսքս ուղղել հոդվածի վերաբերյալ հաղորդագրություններ գրողներին` գուցե Ալավերդու թատրոնի ղեկավարը շատ լավ մարդ է, դերասաններն էլ աշխարի ամենատաղանդավոր մարդիկ են, թող լինի, սակայն խնդիրը այլ է` 1. ինչու չի կազմակերպվում թափանցիկ մրցույթ. 2. քննադատությունը ոչ թե թատրոնին կամ նրա ղեկավարին է ուղղված, այլ արդար մրցույթի համար պատասխանատու պատկան մարմնին. 3. եթե որևէ մեկը գիտի թատրոնի ղեկավարին, ապա մենք էլ լավ ճանաչում ենք Ադրինե Թորոսյանին, նրան քննդատելու առաջ մեր երկրի համար իր արածի 50 տոկոսը արեք, նոր եթե ասելու բան կունենաք` խնդրեմ. Եվս մի դիտարկում` վարչությունում թող չկարծեն թե նմանատիպ քծնանքով կարող են նորանշանակ մարզպետի աչքին հերոսներ դառնալ, չի ստացվի...
Մեծ Տիկին
Ես լոռեցի կնիկ եմ,տարիքս առած կնիկ: Մի հարցնող ըլի` էս խի էք սհե տրաքում որ Պապինյան Հրաչիկի թատրոննա գնում մասնակցի,հը? Վախիլ մեք, խայտառակ չի անիլ: Մի հարցնող ըլի էտ ընչի էս ետ մարդկերանց տեղը նեղել, թե ,հը? բա քեզ տեին հարցնիլ ովա սրտովդ` նրանց ղարգենք?...էլ ասւմ չէս` օրհնվի են սհաթը որ Պապինյան Հրաչիկի ճրհնած ոտը մտավ Հ1 : Մինչեվ ետ ով էր մեր լոռվա ցավ ու դարդն իմացած, էն ով գիդեր հենց ետ քու Կիրովականի տեղը, հը?...դե գնա ու մտածի.....Բայց դե որ տենցա,մի հարց ել ես տեմ տալ. էտ ովա քեզ ընտրել էս թերթի լրագրող: Ինչ սկզբունքով ? բա եդ դառնամ հարցնեմ` քու պես էլ կար ոչ?
Մանուշակ
Կարդում եմ հոդվածն ու կարմրում, ամոթից գետինն եմ մտնւում Ադրինեի փոխարեն: Այդ ինչքան չի ճանաչում Ալավերդու թատրոնին, Հրաչյա Պապինյանի նման մարդուն, նրա ղեկավարած կոլեկտիվին, ստեղծագործ ալավերդցիներին ու լոռվա համ ու հոտով կոլորիտը........Չեմ ուզում նսեմացնել կամ գերագնահատել մյուս մարզային թատրոններն ու նրանցից առանձնացնել որեւէ մեկին, սակայն ակնհայտ է, որ եթե թատրոնի գնահականը տալիս է հանդիսատեսը, ուրեմն իսկապես այդ խումբն արժանիք ունի: Այն, որ Ալավերդու թատրոնն իսկապես գովասանքի արժանի է` անվիճելի փաստ է: Հատաքրքիր է Ադրինեի կիսագրագետ պահվածքն ու փուչ ինքնահավանությունը: Մի նսեմացրեք լրագրողի աշխատանքն ու եթե սրտացավ եք մեր երկրի պրոբլեմների, Ձեր քաղաքի բարօրության ու քաղաքակիրթ միջավայրի համար, բարձրացրեք եւ մեկնաբանեք այնպիսի կարեւորագույն թեմաներ ու խնդիրներ, որոնք կարող են օգուտ բերել: Նման թեմաներն անսահման շատ են Վանաձորում: Եթե ընտրել եք լրագրողական աշխատանքի դժվար ու պատասխանատու ուղին, ապա խորհուրդ կտայի զբաղվել լրագրությամբ, այլ ոչ թե ֆոլկլորային բամբասանքով ու ներողություն արտահայտությանս համար` մի խաղացեք :
ՀՀ քաղաքացի
Բա դուք հեչ Ձեզ վատ չէք զգում, որ լոռեցի եք ու գրում եք լոռեցինեի մասին: Ես լոռեցի չեմ, բայց լոռեցի շատ լավ ընկերներ ունեմ: Քանի անգամ մասնակցել եմ տարբեր մշակութային միջոցառումների` Լոռու մարզի տարբեր քաղաքներում: Ես հիացած եմ Թատերական Լոռի փառատոնով: Ամոթ է, հազար ամոթ, երբ թույնով, նախանձով ու անգրագետ ձեւով եք մոտենում հարցին: Ինչ կապ ունի , թե ով է ներկայացնում Ձեր մարզը, ինչ կապ ունեն որոշումների ներքին խոհանոցը........եկեք ասենք, որ մեր ազգի թերություններից մեկն էլ ուրիշի ոտքի տակ քանդելն է: Վերջ տվեք այս կարգի ճչացող ու անարդարացի վերաբերմունքին: Այնքան արատավոր երեւույթներ կան, որ աչք է փակվում դրանց վրա: Պետք չի մշակույթը, առավելեւս թատրոնը դարձնել բամբասանքի թիրախ: Հաստատ ուրախանում ենք, որ արտասահմանում հայ է հաղթում: Բա փոխանակ ոգեւորեք եւ ոգեւորեք մասնակիցներն, ովքեր ներկայացնելու են նույն բնագավառը, դեռ մի բան էլ շրջանցելով լրագրողական էթիկան ներկայացնում եք Սամվել Խալաթյանի անմիջական զրույցը: Մի փորձեք թատրոնն ու լոռվա թատերասեր հասարակությանը հավասարեցնել փողոցային մակարդակի: Մեր շատ սիրելի ու պաշտելի արվեստագետներից շատերն ինձ հետ համամիտ կլինեն, եթե ասեմ, որ Ալավարդու թատրոնը գնահատված ու ներկայանալի է տարբեր բեմերում: Եվ վերջապես, ինչու էք այդքան թույնով լցվել: Միթե դա վերջին փառատոնն է ու աշխարհի վերջն է: Մյուս անգամն էլ մնացածը կմասնակցեն: Ուշքի' եկեք....Սթափվե'ք, ինքներդ Ձեզ հաշիվ տվեք, ու կհասկանաք, որ ՀԱՅ էք` այն էլ ԼՈՌԵՑԻ ՀԱՅ....
սփյուռքահայ բարեկամ
Հարգելի հօդվածագիր. այս էլիտար թերթին մեջ Ձեր բամբասանքն ու բարբաջը տեղավօրելը չէք կարծեր, որ բնավ հարգի չէ? Ձեր գրածեն պարզից էլ պարզ կհետեւի, որ թատրոնեն ոււ մշակույթեն առհասարակ շաաաատ հեռու կգտնըվիք: Շատ լավ կըլլար, եթե քիչ մը աշխատեիք Ձեր մասնագիտական հմտություններու վրա, որպեսզի տրամաբանօրեն անդրադառնաիք կատարվածին: Այլապես թեթեւաբարո եւ անմիտ աղջնակի կընմանիք: Հա, չմօռնամ նշել Աստծո իններորդ պատվիրանը. .9. Քո դրացու դեմ սուտ վկայություն մի' անիր:
Gaiane
. Bambasanqi poxaren hetaqrqir kliner texekamal paratonin nerkaiacac taterakan kolektivneri nerkajacumneri bacahaitumnerin, marzain tatronneri vishakin, djvarutiunnerin, marzain lavaguin derasanneri masin.
Վահե
Ալավերդու թատրոնի ղեկավարը լրագրող Հրաչ Պապինյանն ա, Կարինա ինչի պարզ չես գրում մարդիկ իմանան, նա համեստա, բայց շնորքով մարդա, բայց ինչի ես ասում թե մեր մարզում հարգված , նրան հանրապետոթւյունում էլ լավ գիտեն, ով տելեվիզրա նայում: Շատ համով հոտով նյութերա տալիս մեր մարզի մասին, որտեղիցա գտնում էդ զարմանալի ու հետաքրքիր մարդկանց,; Հրաչը նաեւ Կարծիք հաղորդաշարի հեղինակնա, հ1 -ովա եթե գնում հեռու գեղերից մարդը գնում նկարում սիրուն բաներա սարքում, ափսոս չեմ իմացել որ Վանաձոր են եկել մեծ հաճույքով թատրոն կգնայի, իրա նյութերի նման սիրուն բան սարքած կլներ:
alaverdci
Նախ սկսենք այնտեղից , որ Ալավերդու թատրոնը ժողովրդական չէ, ինչպես կարծում է լրագրողը: Ժողովրդական թատրոն ասածը խորհրդային համակարգի փլուզումից հետո վերացվել է: Ալավերդու թատրոնը արդեն 15 տարի է կոչվում է քաղաքային թատրոն: Ալավերդու ժողովրդական թատրոնը փակվել է 1992թ.-ի դեկտեմբերին : Ալավերդու թատրոնը մեծ ճանապարհ է անցել` 1934-1954թ.թ.-ը այն եղել է պետական թատրոն: Դժվարին` ցուրտ ու մութ տարիներին թատրոնի կոլեկտիվ աշխատանքային ամենավատ պայմաններում է աշխատել իր ներկայացումների վրա, որոնք միշտ էլ արժանացել են ալավերդցիների և Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչների մեծ համակրանքին: Այս թատրոնում են իրենց թատերական մկրտությունը ստացել ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ով Վանաձորի պետական թատրոնի ամենակարող ուժերից մեկն է եղել և մեծ հռչակ է բերել Վանաձորի թատրոնին, Գրիգոր Ասլանյանը, Վլադիմիր Մսրյանը Սերիկ Շեկոյանը: Այստեղ `Ալավերդու թատրոնում իր մկրտությունն է ստացել ՀՀ վաստակավոր դերասանուհի Վերջալույս Միրիջանյանը, ՀՀ Ժողովրդական դերասան Բորիս Պեպանյանը, ով նաև ներկայումս Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի սյուներից է: Ալավերդու թատրոնում իրենց թատերական մկրտությունն են ստացել, էլի շատ-շատ անվանի արվեստագետներ: Ալավերդու թատրոնը խորհրդային տարիների մեծ համբավ է ունեցել ԽՍՀՄ-ի ողջ տարածքում, իր նախաձեռնած թատերական Լոռի փառատոնով, որին մասնակցել են Հայաստանի, հարևան Վրաստանի և ԽՍՀՄ -ի այլ հանրապետությունների անվանի թատերական կոլեկտիվներ: Մեր կարծիքով թատրոնի աշխատանքը շատ ներկայացումներով չի պայմանավորվում: Լուրջ թատրոնը կարող է տարեկան երկու ներկայացում բեմականացնել, բայց արժեքավոր , այնպիսին , որ այն հանդիսատեսի հիշողությունից երբեք չջնջվի: Ալավերդու թատրոնը միշտ իր ներկայացումներով հանդես է եկել լեփ-լեցուն դահլիճներում և մեծ գնահատականների արժանացել իր հանդիսատեսի կողմից: Ալավերդցիները սիրում են իրենց թատրոնը: Տարիներ շարունակ , ինչպես նաև խորհրդային տարիներին, մայրաքաղաքային բազմամարդ թատերական փառատոներին, արմնկելով շրջանային թատրոններին` միշտ էլ Վանաձորի թատրոնն է ներկայացել: Այս անգամ արժանիորեն Վանաձորում կայացած փառատոնին մասնակցել է Ալավերդու քաղաքային թատրոնը, որին էլ վանաձորցիները խանդով են վերաբերվել: Ալավերդու քաղաքային թատրոնը փառատոնին ներկայացել է Ռազումովսկայայի լիրիկական դրաման: Համոզված եմ , որ ներկայացում մեծ գնահատականի կարժանանա, անկախ նրանից , թե ով որքան ցեխ կփորձի շպրտել Ալավերդու թատրոնի վրա: Այս թատրոնի կոլեկտիվը արժանի է մեծ հարգանքի:
Հակոբ
Իզուր է էս աղջկը ականջ դրել բանբասող ու սրա նրա վրա աննդհատ անանուն նամակ գրող երկու երեք մարդու, իհարկե նկատի չունեմ Մելիքյանին ու մնացածաներին, էս ինչ թեմայա , բա ոնց կլինի գրդոնի տեղ կար ու մայիսը փայ չունեցավ: Ադրինեին խորհուրդ կտայի գրելու փոխարեն նստեր ու նայեր ալավերդցիների հրաշալի ներկայացումը: Իհարկե թերություններ կային, բայց հիմա նբման լավ ներկայացումներ մեր Աբելյանի թատրոնում էլ շատ չկան, ես աբելյանցի եմ:Ադրինե լավ կլիներ տըեսնեիր բոլոր մարզերի ներկայացումը համեմատեիր ալավեռդցիների ներկայացման հետ: Մյուս կողմից էլ իհարկե քո գործն է, բայց ինչքան գիտեմ լրագրողները մեկը մյուսին պահում են, սալիդարնի են: Ալավերդութ ատրոնի ղեկավարը մեր մարզում շատ հարգված լրագրող, էդ ինչ պարտադիր էր գրեիր սրան նրան լսելով, մանավանդ որ գրածդ էլ մի ստից բանի ամսինա, իսկի հետքի բարձրացրած խնդիրնների նման չի: Հետո Ադրինե ջան էդ մարդիկ էդ բողոքողները արդեն 15 տարի խառակաում ու քայքայում են մեր թատրոնի ածխատանքները, մի լսի դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter