HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Մեկնարկեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը

 Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը և Հայաստանի PR ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը լրագրողներին ներկայացրին «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած հակակոռուպցիոն ծրագիրը  Հայաստանի PR ասոցիացիան իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ:

Հիմնական թիրախ ընտրելով  Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը`ծրագրի կազմակերպիչներն ինքնանպատակ չեն համարում, ելնելով այն հանգամանքից, որ հենց մանր ու միջին բիզնեսն է  հանրության զբաղվածության հիմնական ոլորտը և տնտեսության մեջ հիմնական տրամադրություններ ստեղծողը : «Հարկ է նշել նաև այն փաստը, որ պետական համակարգի հետ շփվելու գործընթացում առավել հաճախ հենց  մանր ու միջին բիզնեսն է առնչվում կոռուպցիոն ռիսկերի հետ»,- ասաց Արման Սաղաթելյանը: Ա.Սաղաթելյանի խոսքերով` ծրագիրը նպատակ ունի, լրատվամիջոցների հետ համագործակցելով, փորձել հանրությանը ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի ամենահաջողված եղանակները. այսինքն բոլորիս հայտնի «խնամի ,ծանոթ բարեկամ» տերբերակը փոխարինելով պատշաճ իրավական գորընթացների դիմելով: «Այն օրը, երբ դատարան դիմելը լինի նորմ, այդ ժամանակ միայն մենք կունենանք գործադիր, դատական և չորրորդ իշխանության բալանսային վիճակ, որով մենք կկարողանանք պաշտպանել մեր շահերը որպես քաղաքացի և  այն ինստիտուտների շահերը, որոնք որ համարվում են հիմնանարար»,- ասաց Ա.Սաղաթելյանը: Բանախոսը համոզված է, որ Հայաստանում ունենալով համարժեք իրավական հիմք, յուրաքանչյուրը ի վիճակի է լուծել իր խնդիրները` համաձայն սահմանված խաղի կանոնների, որոնք ենթադրում են ֆիզիկական և տնտեսվարող անձանց իրավունքները պաշտպանող ՀՀ օրենքները: Ծրագիր իրականացման համար նախապես ընտրված 20 լրատվամիջոցները (լրատվամիջոցների ընտրության հիմանակա չափանիշները լսարանն է և լրատվամիջոցի հետաքրքրվածությունը), որից  երկուսը մարզերից են (Շիրակի և Լոռու հեռուստատեսությունները)  վեց ամսվա ընթացքում մասնակցելու և  լուսաբանելու են կոռուպցիային վերաբերող դատալսումներ: Ամիսը մեկ անգամ լրագրողները, դատական համակարգի ներկայացուցիչները և իրավաբան փորձագետները կքննարկեն ընթացիկ ամսվա դատավարությունների հետ կապված հարցերն և անհամաձայնությունները: «Լուսաբանվող դատական գոծընթացները ընտրելու է ՀՀ Վարչական դատարանը, որի պարտականությունը սահմանափակվելու է վարույթում գտնվող  գործերի բնորոշումով, օրինակ`քրեական է, թե վարչական: Միաժամանակ չենք բացառում, ավելին` խրախուսում ենք լրագրողների առաջարկությունները դատավարության  ընտրման հարցում»,-ասաց Տաթևիկ Փիրումյանը: Կազմակերպիչների հավաստմամբ` ծրագիրն աջակցող ու մասնակցող լրագրողների աշխատանքը վարձատրվելու է, դրա համար նախապես հատկացված հոնորարային ֆոնդից: «Քանի որ ծրագիրը հիմնականում ենթադրում է համագործակցություն հասարակական կառույցների, դատական իշխանության և չորրորդ իշխանության հետ, ապա առաջ է գալիս նաև կարծիքն ազատ արտահայտելու խնդիր: Գիտակցելով խնդրի կարևորությունը, մենք վստահեցնում ենք և պատրաստ ենք  լրագրողներին նման իրավունքը տրամադրել`միաժամանակ պատասխանատվություն չկրելով նրանց ասածների համար»,- ասաց Ա.Սաղաթելյանը: Կազմակերպիչները, շեշտը դնելով հանրային պահանջարկ ստեղծելու վրա, համոզված են, որ այն  մեծապես կօգնի ցանկալի արդյունքների հասնել ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարում, այլև մնացած ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter