HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության 2010 տարվա ծրագրերը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը բանակցություններ է վարում հայկական երկաթուղու կոնցեսիոների` «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2010 թվականին Սոթքի հանքավայրից Արարատ հանքաքարի տեղափոխման ծավալների մեծացման վերաբերյալ: Նախապես ծրագրվում է, որ «Հարավ-կովկասյան երկաթուղին», լրացուցիչ ներդրումների շնորհիվ Սոթք-Վարդենիս-Հրազդան-Արարատ ճյուղի փոխադրման հնարավորությունները կմեծացնի մինչև տարեկան 1,5 -2 միլիոն տոննա հանքաքար:

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ Արարատի ֆաբրկայի վերագործարկման առաջին ամսում (2008թ նոյեմբեր) ընկերությունը արդյունահանեց 21 473 տոննա հանքաքար, դեկտեմբերին`30 410,  2009թ հունվարին արդյունահանումը աճեց մինչև 31 285, իսկ փետրվարին` մինչև 38 000 տոննա. Ներկայումս ընկերությունը ամսական արդյունահանում և վերամշակում է 45 000 տոննա հանքաքար, որի արդյունքում ընկերությունը տարեկան արտադրում է 30-40 000 ունցիա ոսկի: Վերամշակման և կորզման ծավալների բարձրացման համար ԳՊՄ Գոլդ ընկերությունը մշակում է նոր ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Արարատի հարստացման ֆաբրիկայի վերազինում: Ֆաբրիկայի վերազինման արդյունքում տարեկան արտադրողականությունը  կբարձրանա մինչև 80-100 000 ունցիա ոսկի:  1 ունցիան = 31,1034768 գրամի Ռուսական GeoProMining ընկերությունը Sterlite Gold Ltd ընկերության 100% արժեթղթերը ձեռք բերեց միջազգային  Vedanta Resources ընկերությունից 2007թ սեպտեմբերին: Sterlite Gold Ltd.-ն ԱՈԱՁ ընկերության միակ սեփականատերն էր: Vedanta Resources-ի փաթեթի ձեռքբերման, պարտքերի մարման, մինորիտար բաժնետերերից արժեթղթերի գնման, նախագծի իրականացման, ընկերության աշխատակիցների հետ առնչվող ծախսերը մեկ և կես տարում կատարելու համար, ինչպես նաև ֆաբրիկայի վերազինման համար կատարված ներդրումները արդեն գերազանցում են 160 միլիոն ԱՄՆ դոլարը: GeoProMining ընկերությունների խումբը միջազգային մասնավոր ընկերություն է մետաղների դիվերսիֆիկացված բազայով, որը հիմնվել է 2001թ. Արտադրությունը ոսկու համաձուլվածք է «Դորե» ձուլակտորի տեսքով, ինչպես նաև պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր:  GeoProMining ընկերությունների խումբը մետաղների արդյունահանումն իրականացնում է Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են `ԳՊՄ ԳՈԼԴ ձեռնարկությոնը և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter