HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հանցագործությունների թիվն աճել է 57 տոկոսով

4-11_S-ShirinyanՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2009 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է` համեմատած 2008 թվականի նույն ժամանակահատվածի հետ: «Շարունակվել է ակտիվ աշխատանքը հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, որի արդյունքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը կտրուկ աճել է` 57 տոկոսով կամ 3894 դեպքով»,- հայտարարեց ոստիկանության գնդապես Ս. Շիրինյանը: Այս տարվա 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձանցից 1332-ը, գրանցվել են կոռուպցիայի 398 դեպք, որից 342-ը բահայատվել է: Կանանց պոռնկության ներգրավման եւ շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 12 դեպք է բացահայտվել: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ վիճակագրություն այն մասին, թե 2009 թվականին ոստիկանության կողմից բռնի ուժով  բողոքի քանի ակցիա է արգելվել, Սայադ Շիրինյանը պատասխանեց. «Հարցն ինքնին պրովոկացիոն է, ի՞նչ է նշանակում ոստիկանության կողմից բռնություն կիրառելու վիճակագրություն: Ոստիկանությունը միշտ իր իրավասությունների շրջանակում է գործում եւ ապօինություն չի կատարում»: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետը վստահեցրեց, որ մամուլի հրապարակած հանցագործության յուրաքանչյուր դեպք հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter