HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան թեմը կոչ է անում զգուշանալ «Կյանքի խոսք» աղանդից

Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետևյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները:

Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե հոգևոր, և թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով`  «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի:

Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգևորականներին, կամ գրեք Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետևողական ենք և արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Մեկնաբանություններ (1)

չհավատացյալ
եթե դուք շարունակեք բենթլիներով ու մերսեդեսներով ֆռֆռալ, եկեղեցիներում կնունքի կամ ցանկացած արարողության համար փողի բազառ անել, բիզնեսներ ու երթուղայինի գծեր ունենալ, եկեղեցականի փարաջա հագնելով ու աստծու կռիշայի տակ կայֆավատ լինեք, էլ ով պիտի մնա ձեր կողքին՞ պարզից ել պարզա որ հավատացյալ մարդիկ ձեզ չեն վստահում ու հավատում, դրա համար ել դառնում են ինչ ասես ու ով ասես.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter