HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրյալ-զորակոչիկները կազատվեն քրեական պատասխանատվությունից

04_11-zinvorԳլխավոր  դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների  դատախազներին` անհապաղ փոխել  ընտրված խափանման միջոց  կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումն այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: Տեղեկացնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել  2009թ.  հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2009 թ. պարտադիր զինվորական և  այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և  զորացրում կատարելու մասին:  ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև  27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող  զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի  և  ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող  մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի  քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը: Դիմումենք նաև զորակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց  որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը,  նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը,  որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան, ծառայությունը պատվով  ավարտելուց հետո, արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա: Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով  ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության  վայրեր՝ հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած  քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2009թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերածՀայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով  սահմանված  վճարները  մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է  իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին  վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նրանք ստանում են զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում: Անհրաժեշտ տեղեկությունների և աջակցություն ստանալու համար կարող եք   զանգահարել 511-533 հեռախոսահամարով: Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter