Բնակարանամուտ տոնեցին ևս 16 զինծառայողներ
Շարունակվում է զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը: Գործընթաց, որի շրջանակներում Էջմիածին քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 16 զինծառայողներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն փոխանցմամբ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` նախարարը մաղթեց ծառայողական հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն:
Նորակառույց շենքը, որը բաղկացած է 3 մեկ, 10 երկու և 3 երեք սենյականոց բնակարաններից, ապահովված է կենցաղային համապատասխան պայմաններով: 2007թ.-ից առ այսօր շահագործման է հանձնվել 824 բնակարանից բաղկացած 31 շենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել