HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԹուշդ բեր, ասեմ Նախօրեին ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները տարածել էին մի տեղեկատվություն, որի համաձայն` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն իբր ադրբեջանցիներին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: 168-jamՀայկական հեռուստաընկերությունները, կամ այլ կերպ ասած` պաշտոնական քարոզչությունն այս տեղեկատվությունը մատուցեց այնպիսի ոգևորությամբ, այնպիսի մեկնաբանություններով ու գնահատականներով, կարծես միջազգային հանրությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բնականաբար, Հայաստանի համար ավելի ցանկալի իրադարձություն դժվար է պատկերացնել և մեր քարոզչամեքենայի ցնծությունը հասկանալի և ողջունելի կլիներ, եթե տեղի ունեցածն աղերսներ ունենար իրականաության կամ առնվազն քաղաքական գործընթացների տրամաբանության հետ: Անգամ քաղաքականությունից շատ հեռու կանգնած շարքային հեռուստադիտողի համար (նույնիսկ միայն հայկական լրատվական թողարկումները դիտող) հասկանալի էր, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն իրականում չէր կարող նման հայտարարություն արած լինել: Որքան էլ դա գուցե ցանկալի է մեզ համար: Եվ, բնականաբար, երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ինչպես Հայաստանում, այնպես Ադրբեջանում, ամերիկյան ներկայացուցչությունների միջոցով հերքեց այդ տեղեկատվությունը: Խնդիրը տվյալ պարագայում այն չէ, թե որքան արդարացի կլիներ, եթե իսկապես տիկին Թինան նման հայտարարություն արած լիներ, կամ որքան անարդարացի է, որ չի արել: Կամ որքան ավելի անարդարացի է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պայմանավորում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով (եթե իսկապես նման հայտարարություն հնչած լիներ): Խնդիրն այն է, թե որքան հեշտությամբ է հայկական կողմը տուրք տալիս նման էժանագին հնարքներին (որի հեղինակները կարող են լինել ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ ռուսները կամ նույն ամերիկացիները): Եվ ամենացավալին այն է, որ իրականում սա քարոզչական կամ տեղեկատվական «մտավարժանք» չէ: Այս տրամաբանությամբ և այսպիսի մակերեսային մտածողությամբ են առաջնորդվում Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողները: HraparakՀայաստանում մսի դեֆիցիտ է Վերջերս Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել մեծ քանակությամբ մանր եղջրավոր անասուն, իմա` ոչխար: Այդ պատճառով Հայաստանի մայրաքաղաքում առաջացել է ոչխարի ու գառան մսի դեֆիցիտ: Մսավաճառները բողոքում են, որ ոչխարի միսն այնքան է քչացել, որ ստիպված են բարձրացնել գները: Այժմ մեկ կիլոգրամ ոչխարի միսն արժե 3 հազար դրամ: Մսավաճառները հավաստիացնում են, որ ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսություններն ու գյուղացիները` հիմնականում եզդի, գերադասում են իրենց անասունների գլխաքանակն ամբողջությամբ վաճառել պարսիկներին, որովհետև նրանք վճարում են կանխիկ և ավելի բարձր գին, քան տեղացիները: Երևանի մսավաճառներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ եթե ամբողջ Հայաստանի անասունները մորթեն, երշիկի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին այդ հումքը կբավականացնի, որ աշխատեն ընդամենը 2 օր: Այդ դեպքում ի՞նչ հումքով են աշխատում այդ ձեռնարկությունները, մսավաճառը պատասխանեց. «Վարչապետին հարցրեք, ինքը գիտի` էն հոտած գոմեշի մսերով, որ ներկրում են Բրազիլիայից»: Chorrord-ishxanutyunՈւրիշ բաներ հարցրեք «Ես չէի ցանկանա, որ դուք մոտենաք մեր շարքային ոստիկաններին և ամեն րոպե օրենքներից հարցնեք»,- պատասխանելով ուսանողների հարցին` անկեղծացել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «ՉԻ» - Ալիկ Սարգսյանը գուցեև տեղյակ չէ, որ ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, որ ոստիկանները հետևում են օրենքների կատարմանը, պահպանում են հասարակական կարգը և այլն, մի խոսքով` պայքարում են օրինախախտների դեմ: Իսկ որպեսզի ոստիկանն օրինախախտումների դեմ պայքարի, նախ և առաջ պիտի ծանոթ լինի օրենքներին: Հիմա Ալիկ Սարգսյանն ուղղակիորեն խոստովանում է, որ «շարքային ոստիկաններն» օրենքները չգիտեն, հետևաբար` պետք չէ նրանց «օրենքներից հարցնել»: Դե հիմա մարդիկ են, համազգեստ են ստացել, ու շեֆն էլ ինչ հրամայում է` անում են, ի՞նչ պարտադիր է, որ տեղյակ լինեն օրենքներից: Բայց թող որևէ մեկը չկարծի, թե Ալիկ Սարգսյանն այս վիճակից դժգոհ է: Ճիշտ հակառակը` սա իշխանությունների համար իդեալական տարբերակ է, որովհետև օրենքներից «բեխաբար» ոստիկանը ցանկանա էլ` չի կարող օրենքներով առաջնորդվել: Իշխանությունները հո հիմար չե՞ն, որ գրագետ ոստիկաններ պահեն: Բա որ հանկարծ սկսեն առաջնորդվել օրենքո՞վ: AravotԿասկածյալների կալանքը երկարացվեց «Առավոտի» տեղեկություններով` երեկ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ, ևս երկու ամսով երկարացվել է Վլադիկ Սերոբյանի և Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, որը նրանց նկատմամբ ընտրվել էր դեռ երկու ամիս առաջ: Հիշեցնենք, որ վերջիններս կասկածվում են ս.թ. ապրիլի 30-ին փաստաբան և լրագրող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված հարձակման մեջ, որի ընթացքում հնչել էին նաև կրակոցներ: Միջադեպի առնչությամբ դեպքի վայրի զննությամբ ժամանակ կրակած պարկուճները ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները ոչ միայն չէին հայտնաբերել, այլև Կիվիրյանի հարազատներին էլ համոզել էին, թե կրակոցներ չեն եղել: Դա այն դեպքում, երբ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի կողմից դեպքի վայրում արված լուսանկարներում արձանագրված էին երկու կրակված պարկուճներ: Երբ լուսանկարների փորձաքննությունից հետո հաստատվել էր դրանց իսկությունը, ոստիկանապես Ալիկ Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել, որի արդյունքում էլ օրերս երկու ոստիկաններ հեռացվել են համակարգից: Haykakan-JamanakՑանածը հնձելու ժամանակն է ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, եվրոպական շրջագայությունից վերադառնալով, արժեքավոր տպավորություն փոխանցեց հայ հանրությանը: Ըստ նրա` Թուրքիան որոշակի կառույցների թողտվությամբ է հայ-թուրքական սահմանի բացումը կապում Ղարաբաղի հարցի կարգավորման հետ: Ու չնայած` Սաֆարյանը չի կոնկրետացնում, թե ինչ շրջանակի հետ հանդիպումներից է նման տպավորություն ստացել, նրա ասածը հետաքրքրական է, որովհետև հիմնավոր լինելու պարագայում հօդս է ցնդեցնում իշխանական այն տեսակետը, ըստ որի, եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը կապի ԼՂ հարցի կարգավորման հետ, «միջազգային հանրությունն իր խոսքը կասի»: Ի հեճուկս սրա` ԱԺ խմբակցության ղեկավարը եվրոչինովնիկների հետ շփման ընթացքում բոլորովին այլ տպավորություն է ստանում: Վերջին հաշվով, սա անակնկալ համարել չի կարելի, որովհետև անգամ Հայաստան այցելած եվրոպացիները իրենց հայտարարություններում խոսում են հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հարցի միջև ուղղակի կապի բացակայության, այլ ոչ թե` կապի բացակայության մասին` ընդհանրապես: Գրեթե բոլոր եվրոչինովնիկները նշում են, որ հարցերից մեկի կարգավորումը դրական ազդեցություն կունենա մյուսի վրա: Ասել է թե` հարցերից մեկի չկարգավորումը կհանգեցնի մյուսի չկարգավորմանը: Հ.Գ. Երբ Սերժ Սարգսյանին գերտերությունների ներկայացուցիչներն ասում են ազատագրված տարածքներից դուրս գալու անհրաժեշտության մասին, նա, անշուշտ, փորձում է ասել, որ Հայաստանի ժողովուրդն այդ լուծումը չի ընդունի: Այստեղ եվրոչինովնիկները զարմացած տեսք են ընդունում ու հարցնում Սերժին. «Էդ երբվանի՞ց ես սկսել հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ: Եթե կարողացել ես ի հեճուկս ժողովրդի` ինքդ քեզ նախագահի կարգավիճակ շնորհել, ուրեմն կարող ես նաև, ի հեճուկս ժողովրդի` Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները»: Hayoc-ashxarh«Ժառանգորդ» օպերացիան ՀԱԿ-ում փոխվում է առաջնորդը Ըստ թերթի ունեցած ամենահավաստի տեղեկությունների` ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը վերջնականապես որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից, և հենց այդ հանգամանքով է բացատրվում նրա արտասովոր պասիվությունը ամառ-աշուն սեզոնում: Ըստ որում` Տեր-Պետրոսյանը ցանկանում է ոչ թե պարզապես հեռանալ, այլ անպայման ժառանգորդ թողնել իրենից հետո: Հենց վերջինիս փնտրտուքով էլ նա զբաղված է վերջին ամիսներին: Ապագայում իր տեղում հաճո անձնավորություն տեսնելու որևէ գործող առաջնորդի ցանկությունն ինքստինքյան ոչ միայն հակաիրավական չէ, այլև թույլատրվում է արդի բազմաթիվ ժողովրդավարությունների քաղաքական ավանդույթներով: Օրինակ, երկորդ ժամկետն ավարտող ԱՄՆ նախագահները հաճախ աջակցում են իրենց թեկնածուներին նախընտրական պայքարում: Երբեմն հաջողությամբ, երբեմն անհաջող, բայց ամեն դեպքում «ժառանգորդ» ամերիկյան գործողությունը սովորական երևույթ է: Նույնն է պատկերը նաև Եվրոպայում` ներառյալ Ռուսաստանը: Azg-oratertՀասունացող սկանդալ Թուրքիայի և Իսրայելի միջև Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում վերջին ժամանակներում նկատվող լարվածությունը կարող է խորանալ: Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք և հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքիայի տարածքով: Յադլինը այս առումով իր մեղադրանքներն ուղղել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին. «էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանելու մեջ` Էրդողանը լռում է թուրքական ավիացիայի կողմից քրդական գյուղերի ոչնչացման մասին»,-հայտարարել է իսրայելցի բարձրաստիճան զինվորականը: Հիշեցնենք, որ հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց հարաբերությունները կարգավորելԻրանի հետ, որոշ լարվածություն առաջացավ իսրայելա-թուրքական բարեկամական հարաբերություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter