Հայտնաբերվել է դիակ
Երեկ, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 56 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ռոզա Անտոնյանի դին: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել