Նամակ խմբագրությանը
Հայաստան-Թուրքիա անպատուաբեր համաձայնագրերը ուղարկուեցին Ազգային Ժողով: Թերեւս հաստատելու համար միայն, ոչ թէ քննարկելու: Արդեօք թէ ինչ չափով պայքար կընթանայ ընդդէմ նոյնութեամբ վաւերացման, ես անձամբ չեմ կարող գուշակել, սակայն իրականութեան մէջ ոչ մի բան չէ փոխուել:
Թուրքիան փակեց սահմանը եւ կտրեց յարաբերութիւնը Հայաստանի հետ: իտենք դրդապատճառը, յարկը չկայ կրկրնելու: Իսկ այսօր Հայաստանի իշխանաւորները իրենք են ջանանում զիջումների գնալով Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել: Քիչ է մնում մի ներողութիւն էլ խնդրեն, կամ աղաչեն Թուրքերին: Այս ինչ ստոր քաղաքակնութիւն է:
Մի այլ բան, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը շարունակ շեշտում է, որ ոչ, նախապայմաններ չեն գրուած արձանագրութիւնների մէջ, եւ նորից պէտք է փորձի կրկնել Ազգային Ժողովում, ճիշտ է ասում, բայց դժւար չէ հասկանալը որ նախապայմանները նախապէս համաձայնուեցած են Թուրքերի հետ ունեցած նախնական գաղտնի հանդիպումների ընթացքում, թերեւս էլ գրաւոր, եւ յետոյ հրապարակուած փրոթոքոլների մէջ շարադրուած է առանց բառացիօրէն շեշտաւորում կատարելու ցեղասպանունութիւնը, Կարսի պայմանագիրը կամ Ղարաբաղը:
Ճիշտ է ասում նաեւ, որ ինքն է շարադրել համաձայնագրերը: Ուրիշ ով կարող է փորձել հիմարի տեղ դնել իր սեփական ժաղովրդին քան Էդուարդ Նալբանդեանը:
Եւ դեռ նախագահը պնդում է որ «Մենք չենք ստել մեր ժողովրդին» սա էլ մի ուրիշ ձեւ, սուտը ստով ծածկել:
Հիմա եկել է ժամանակը, որ մեր երկրի պատւաւոր «Օլիգարխ»ները արդե՞օք պատրաստ կը լինեն զիճելու իրենց դոլարները հայրենիքի սիրոյն: Շատ եմ ցանկանում հաւատալ, սակայն դժբախտաբար դժուարանում եմ, որովհետեւ իր իսկ ժողովրդից թալանելով հարստացած այդ խաւը ինչպէս կարող է իր աչքերի մէջ դրոշմուած դոլարի նշանից ($) այն կողմ տեսնել մի ուրիշ բան, որին կոչում են ազգային շահեր:
Արդե՞օք մեր հայրենի մամուլը անկաշկանդ պիտի քննարկի եւ ժողովրդի կարծիքն եւս լսի, դժուար է ընկալելը:
Ուրեմն պէտք է սպասենք թերեւս ինչ որ անակնկալի կամ հրաշքի:
Հայկազ Պետրոսեան
Սիդնի, Աւստրալիա
16 Փետրւար, 2010
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել