HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկան-վկան ժխտում է, որ ինքն է հարվածել Փաշինյանին

05_11-PashinyanԸստ նրա` «Ո՛չ սերժանտացմանը» կոչն ուղղված է եղել Ռոբերտ Քոչարյանին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի «ապակեպատ» դահլիճում շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Այսօր որպես վկա հարցաքննվեց Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, մայոր Խաչատուր Հովակիմյանը: kh-hovakimyan_5.11.09Վերջինիս պատմելով` 2007 թ. հոկտեմբերի 23-ի երթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը եղել է դեպքի վայրում, քանի որ վերադասից հրաման էր ստացել մոտենալ Կորյուն-Տերյան խաչմերուկին: Վկան նշեց, որ հիշյալ վարում երթի մասնակիցների մեջ տեսել է Նիկոլ Փաշինյանին` բարձրախոսը ձեռքին, և լսել է վերջինիս կողմից արված «Ժղովուրդ միայեք մեզ» և այլ «հրահրող» արտահայտություններ: Խ. Հովակիմյանի խոսքով` ինքը չի նկատել է, որ Փաշինյանը որևէ մեկին հարվածի, սակայն տեսել է, որ նա ոստիկաններին քաշքշում է: Պաշտպան Լուսինե Սահակյանը վկային խնդրեց մանրամասնել, թե Փաշինյանից հատկապես ի՞նչ կոչեր է լսել, որին ի պատասխան` մայոր Հովակիմյանը հայտարարեց, թե դրանք ուղղված են եղել ոստիկանությանը և Հանրապետության նախագահին, օրինակ` «Ո՛չ սերժանտացմանը»: Պաշտպանի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր նախագահին է այդ կոչը հասցեագրվել, վկան պատասխանեց` Սերժ Սարգսյանին: «2007 թ. հոկտեմբերի 23-ին Ձեր նախագահը Սերժ Սարգսյա՞նն էր»,- հարցրեց պաշտպանը: Գնդի հրամանատար Հովակիմյանը մանրամասնեց, թե ուղղակի շփոթվել է և իրականում նկատի ուներ այդ ժամանակվա երկրի ղեկավարին: Մինչդետ տվյալ շրջանում Հանրապետության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր: Խ. Հովակիմյանի վարած ծառայողական մեքենայով մի քանի հոգու, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին, «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանին և «Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Վկան դատարանում նշեց, թե Մակեյանին ինքը չի ճանաչել: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ Հովակիմյանը հստակ նշել է, որ իր մեքենայում եղել է նաև Պետրոս Մակեյանը, ում ևս ինքը բաժին է ուղարկել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս հակասությունը համարելով « ոչ էական» և գտնելով, որ այն գործին «ըստ էության չի վերաբերում»` ընդունեց մեղադրող-դատախազ Կորյուն Փիլոյանի առարկությունը և մերժեց փաստաբանի միջնորդությունը: Փաստաբան Երվանդ Վարոսյանը մայոր Հովակիմյանին հարցրեց, թե արդյոք նա՞ է 2007-ի հոկտեմբերի 23-ին հարվածել Փաշինյանի աչքին, կամ տեսե՞լ է հարվածողին: Վկան հավաստիացրեց, որ ո՛չ ինքն է հարվածել, ո՛չ էլ տեսել է, որ ինչ-որ մեկը լրագրողին հարվածեր: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարվածողը եղել է հենց ինքը` Խաչատուր Հովակիմյանը: Դատաքննությունն ընդմիջվել է 15 րոպեով: Այսօր պետք է հարցաքննվեն ևս երեք վկաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter