HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայ բանակցողները չէի՞ն կարող ավելի կրեատիվ և խելացի լինել»

richard-kirakosyan-2Հայ-թուրքական արձանագրությունները պայմանագիր են, որի շատ կարևոր բաղադրիչը բացակայում է: Որևէ բան նշված չէ այն մասին, թե ինչ պետք է արվի, եթե կողմերից որևէ մեկը խախտի արձանագրության կետերը: Այս մասին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Օրինակ` հիփոթեքային կամ ավտոմեքենա գնելու վերաբերյալ բոլոր այն պայմանագրերը, որոնք ես եմ ստորագրել, միշտ սահմանում են տույժ, որը կիրառվում է, եթե դու խախտում ես պայմանագիրը: Բայց այս արձանագրություններում որևէ նման տույժ ամրագրված չէ: Ուրեմն մի՞թե կարող ենք ասել, որ Թուրքիան չի կարող սահմանը փակել բացելուց մեկ օր հետո: Հայ բանակցողները չէի՞ն կարող ավելի կրեատիվ և խելացի լինել: Կարծում եմ` պե՛տք է որ լինեին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter