HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատարանը անաչառ չէ»,- գտնում են մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանները

Սոնա Մաշուրյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր էլ  չսկսվեց Երեւանում անցյալ տարվա մարտի 1-ի դեպքերի ընթացքում Պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով դատաքննությունը: Դատական նիստը նախ հետաձգվել էր պաշտպան ներգրավելու համար, ապա մեկական անգամ հետաձգվել ամբաստանյալներից մեկի եւ գործում ներգրավված պաշտպան Արշակ Թովմասյանի բացակայության   պատճառով: Ա.Թովմասյանը, ով պաշտպանում է երկու ամբաստանյալների շահերը, այսօր դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա, ոստիկանները անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում են գործել, պաշտպանվել են տուժողի գործողություններից, իսկ դատարանը, չկարճելով գործի վարույթը, կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել, անաչառ չի եղել: Բացարկը մերժվեց, պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց մեղադրող Հարություն Հարությունյանի դեմ բացարկի միջնորդություն պատրաստելու համար եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 12-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter