HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՓոխնախարարը` քավության նոխազ Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն աշխատանքից ազատվեց մշակույթի նախարարությունում վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներից հետո, երբ պարզվեց, որ այս ոլորտում պետության միջոցներից 186 միլիոն դրամի ոչ նպատակային ծախսում եւ վատնում է տեղի ունեցել: HraparakԸստ որոշ աղբյուրների` մշակույթի համակարգում կատարված չարաշահումներին վերաբերող քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը պահանջել է մեղավորին պատժել, եւ որոշել են քավության նոխազ դարձնել հենց Գյուրջյանին: Թեեւ բոլոր այդ ծախսերի ակտերի տակ ստորագրած է եղել անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանը: Մայիսին աշխատանքից ազատվելով` Գյուրջյանը բողոքի նշույլ անգամ չի ցուցաբերել, ուստի որպես փոխհատուցում, Հասմիկ Պողոսյանը նրան նշանակել է Էրեբունի թանգարանի տնօրեն: Այժմ, սակայն, որոշ պատմաբաններ սկսել են շահարկել այս հանգամանքը` մշակույթի նախարարությունում Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումները վերաբերում էին հենց պատմամշակութային օբյեկտների վերականգնմանը, ուստի կասկածներ կան, որ Գյուրջյանը հիմա էլ ավերելու է Էրեբունու թանգարանը: AravotԱռիթը կա` հիշում են նաեւ հին գործերը Թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի ակտիվ մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում գործի վարույթն իրականացնող ՀՔԾ-ն պահանջել է ս.թ. սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Արարատի մարզի Ոստան գյուղ տանող ճանապարհին` գերեզմանատան մոտ, տեղի ունեցած միջադեպին վերաբերող գործի նյութերը: Հիշեցնենք, որ դրան անմիջական մասնակցություն էին ունեցել պատգամավորի երկու որդիները` 21 եւ 19-ամյա Վարդան ու Վիլիկ Կարապետյանները: Նրանք հիշյալ վայրում վիճաբանել էին երեք եղբայրների հետ, որի ընթացքում ծեծկռտուք էր եղել, կողմերն իրար մարմնական վնասվածքներ էին հասցրել, նաեւ որսորդական հրացանից կրակոցներ էին հնչել: Հարուցվել էր քրգործ, որը «սառեցվել» է, թերեւս, պատգամավոր Կարապետյանի ընկեր, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Մարգար Մելքոնյանի «թեթեւ ձեռքով»: Azg-oratertԷդվարդ Նալբանդյան. «Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չի ասել ղարաբաղյան հարցի մասին, որը չի համապատասխանում իրականությանը» Երեկ բյուջետային քննարկումների ժամանակ, պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` 2010 թ. բյուջեում «Արցախյան խնդրի խաղաղ եւ արդարացի հանգուցալուծում» բառերը պարզաբանելու առաջարկին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ եթե բյուջեում այդպիսի տողեր կան, դա չի նշանակում, որ այս տարի հիմնախնդիրն անպայման լուծվելու է. «Մեր մոտեցումը եղել ու մնում է նույնը` մեր գլխավոր խնդիրներից մեկը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումն է. այլընտրանք չենք տեսնում` հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, եւ այս մեր մոտեցումներին համահունչ է նաեւ միջազգային հանրության մոտեցումը»: Եւ կոնկրետացրեց. «Գլխավոր հարցը Ղարաբաղի բանակցությունների կարգավիճակի եւ Ղարաբաղի անվտանգության հարցն է` ամենալուրջ իմաստով այս խոսքի... ցամաքային կամ եւ այլ լուրջ երաշխիքներ` Ղարաբաղի անվտանգության համար, սա է գլխավոր մոտեցումը: Նորից կրկնեմ, որ բանակցություններն ընթանում են մադրիդյան առաջարկների հիման վրա եւ շարունակվում են: Այսօր տարածաշրջան են գալու եռանախագահները, եւ գլխավոր հարցերը, որոնց շուրջը ընթանում են բանակցությունները մինչ այսօր, վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, մնացած հարցերի քննարկումներ դեռ չեն եղել»: Ըստ Նալբանդյանի` բազմաթիվ այլ սկզբունքների շուրջը շարունակվելու են բանակցությունները. «Եվ երբ մենք գանք համաձայնության այդ սկզբունքներում, այն ժամանակ կսկենք բանակցությունները պայմանագրի նախագծի վերաբերյալ` դա երկար պրոցես է: Եւ մենք թե մեզ, թե մեր գործընկերներին չենք կարող խաբել. եթե նկատել եք` Հայաստանի ղեկավարության կողմից հայտարարությունների, ասուլիսների, ուղերձների միջոցով որեւէ բան չի ասվել, որը չի համապատասխանում իրականությանը: Այսինքն այն, ինչ մինչ այժմ ասել են եռանախագահները, համահունչ է նրան, ինչ մենք ենք ասել»: Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ 2011 թվականին հնարավորություն կունենանք լուրջ ուշադրություն դարձնելու արտաքին քաղաքական քարոզչությանը, եւ դրա համար գումար հատկացնել բյուջեում: Haykakan-JamanakՀրաժարվել է Հայտնի դերասան Երվանդ Մանարյանը նախօրեին հանդես է եկել իր` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումից հրաժարվելու մասին հայտարարությամբ և պատկան մարմիններին խնդրել է գրավոր ներկայացնել կոչումից հրաժարվելու կարգը: «Թեև այդ շրջանում (2003 թ.) էլ մեզանում բավական անստույգ հասարակական վիճակ էր, սակայն այս օրերին ամեն ինչ շատ ավելի խառնակ է, շփոթ և անճիշտ: Պարգևը, որ տրված է ինձ, պաշտոնապես համարվում է պետական, սակայն այդ հասկացությունն ամբողջովին ձևազերծվել է և դարձել իշխանական և, որպես այդպիսին, հանդիսանում է ժողովրդավարական պետական կառույցի հակոտնյա: Չցանկանալով նման կառույցի ընտրյալը համարվել, ես ինձ այսուհետ Հայաստանի վաստակավոր գործիչ չեմ համարում... »,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Chorrord-ishxanutyunՀայկական բիզնեսի ուրախությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական անգամ տուգանել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը, և դարձյալ` անբարեխիղճ մրցակցության (հայտնի ապրանքանիշերը նմանակելու) համար: «ՉԻ» - Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը ոչ միայն հայկական բիզնեսի հարատև ուրախությունն է, այլև կայուն եկամուտներ է ապահովում ՏՄՊՊՀ-ի համար: 1,5 միլիոնի եղածը մեծ բան չէ, բայց երևույթն ինքնին հաճելի է: Անհասկանալի է միայն, թե ինչու է հանձնաժողովն ամեն անգամ «վարույթ հարուցում»: Կարելի էր դրա փոխարեն հստակ ժամանակացույց կազմել և պարզապես եռամսյակը մեկ տուգանել Սամվել Ալեքսանյանին: Նա, կարծում ենք, դեմ չէր լինի: «Լավ տղերքը» ո՞նց են շփվում ճանապարհային ոստիկանների հետ: Հո չե՞ն սկսում հարցնել, թե ինչ խախտում են արել: Պարզապես իջեցնում են մեքենայի ապակիները և թղթադրամ դեմ տալիս: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանի գործունեությունն ուրիշ դրական կողմ էլ ունի: Այն խթանում է հայ սպառողների ընթերցասիրությունը, որովհետև հիմա նրանք ստիպված են «ռուսական օղի» գնելուց առաջ շատ ուշադիր ընթերցել պիտակի վրայի գրությունները: Hayoc-ashxarhԼավ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք «Նույնիսկ ինչ-ինչ վերապահումներով ստորագրելով այդ արձանագրությունները` մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ պետության հետ գործ ունենք, ի դեմս Թուրքիայի: Սա այն երկիրն է, որտեղ ժողովրդի 70-80 տոկոսը հայերի նկատմամբ թշնաբար է տրամադրված. մենք այնքան միամիտ չենք, որ մտավորականների ցույցերը ընդունենք որպես հասարակական կարծիքի արտահայտություն: Ո՛չ: Թուրքիան այն երկիրն է, որը պատրաստ է դատի տալ իր անվանի մտավորականին (խոսքը Փամուկի մասին է), որով պետք է հպարտանար. միայն այն պատճառով, որ խոսել է Ցեղասպանության մասին, նա այսօր իրավունք չունի ոտք դնել Թուրքիա: Ավելին` դատարանի որոշմամբ Թուրքիայի ցանկացած քաղաքացի իրավունք ունի նրանից ֆինանսական հատուցում պահանջել «բարոյական վնասի» դիմաց»,- ասել է Սուրեն Զոլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter