HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքում են խելագարված զինվորի տեսանյութին

Այսօր առավոտյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց մի տեսանյութ, որի հերոսը` նախկին զինվոր քսանամյա Հովհաննեսը, գտվում է խելագարված վիճակում Նորքի հոգեբուժարանում:

Այսպիսի վիճակի նրան հասցրել են բանակում: Զինվորը տասնչորս ամիս է, ծառայում էր Ասկերանում: Այս տեսանյութը իսկական շոկ առաջացրեց սոցիալական ցանցերում և գիտակից հասարակության միջավայրում:

«Խոսքի իրավունք»-ը դատապարտում է մարդկային անտարբերության և ստորության նման նողկալի դրսևորումները:

Անկախության 20 ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության և ապահովության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք, և չպետք է լինենք անտեսված: Դրանում պետք է օգնեն պետության բոլոր սոցիալական ինստիտուտները, հատկապես բանակը: Ցավոք, Հայաստանում այդ մոդելը լիովին խեղաթյուրված է:

Ելնելով այդ իրականությունից՝ «Խոսքի իրավունք» միավորումը հորդորում է բոլոր ոչ անտարբեր մարդկանց օգնություն ցուցաբերել Նորքի հոգեբուժարանում գտնվող զինվորի հարազատներին:

«Խոսքի իրավունք» միավորում

Մեկնաբանություններ (3)

Malvina
hamamitem Ruzani het,shat chishta
Arsen
Karen 40 lav ches
karen40
ba vor katun ga mer vra

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter