HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքում են «Հետքի» հրապարակմանը

Նոյեմբերի 2-ին «Հետքը» հրապարակել էր «Տավուշի մարզը գերազանցի՞կ» հոդվածը: Այսօր հոդվածին արձագանքել են Տարածքային կառավարման նախարարությունից: Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա. Հայթայանի` խմբագրությանը հասցեագրված նամակում մասնավորապես նշված է. «... ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետը գործուղվել է Հովք համայնք եւ արձանագրել, որ հոդվածում բերված փաստերը համապատասխանում են իրականությանը: Տավուշի մարզպետին հանձնարարվել է առավել հետեւողական վերահսկողություն իրականացնել մարզում հրապարակայնության ապահովման, համայնքների ղեկավարների կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների պատշաճ կազմակերպման նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter