HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոստիկանները հետաքրքրվել են Մարիամ Սուխուդյանով

06_11-MariamԱյսօր առավոտյան տեղի ունեցած ասուլիսից հետո երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը» գրությամբ պաստառով գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ նրան են մոտեցել ոստիկաններ եւ պահանջել են բացատրել, թե ինչ է դա նշանակում: «Ես բացատրեցի, որ մենք մանկապղծության եւ բռնությունների դեմ ենք պայքարում եւ ուզում ենք, որ մարդիկ իմանան, թե ինչեր են կատարվել աշակերտների հետ հատուկ դպրոցում: Ոստիկաններն ինձ ասացին, որ իրենց ղեկավարը ցանկանում է տեսնել ինձ, ես չգնացի, ղեկավարը եկավ»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Մարիամը: Ոստիկանների ղեկավարը, ով չի ներկայացել, Մարիամից պահանջել է պահել պաստառը եւ հեռանալ հրապարակից: «Ես իրենց բացատրեցի, որ ես զանգվածային ակցիա չեմ անում, որ ինձ արգելեն, ես նույնիսկ չէի էլ գոռում, կանգնած մարդ էի սպասում, իսկ ոստիկանները գնում-գալիս էին, հարցնում էին` ինչու չես գնում այստեղից, պաստառդ պահի,- ասում է Մարիամը,- իսկ երբ եկա տուն, հարեւաններն ասացին, որ 2 ոստիկաններ էին այցելել մեզ, բայց այդ ժամին տանը մարդ չէր եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter