HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բերքատվությունը նվազել է 27,2 տոկոսով

Ղարաբաղում նոյեմբերի 2-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 50815.6 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված հացահատիկի բերքը կազմել է 804938.9 ցենտներ, միջին բերքատվությունը` 15.8 ց/հա: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա համեմատ հնձված ցանքատարածությունն աճել է 39.8 տոկոսով,  հավաքված բերքը` 2.1 տոկոսով, իսկ բերքատվության ցուցանիշը նվազել է 27.2 տոկոսով: Նոյեմբերի 2-ի դրությամբ խաղողի հավաքված բերքը հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, կազմել է 86554.2 ցենտներ, միջին բերքատվությունը` 51.1 ց/հա, նախորդ տարվա համապատասխանաբար` 1 13722.9 ցենտների եւ 68.2 ց/հա -ի փոխարեն: Հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 43092.6 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 19966.2 հա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կատարվել էր 37953.4 հա հերկ, ցանվել` 8531.1 հա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter