HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում ծնունդների թիվն աճում է

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ հոկտեմբերին, ըստ նախնական տվյալների, հանրապետությունում ծնվել է 267 երեխա` 2008թ. հոկտեմբերին ծնված 208 երեխայի փոխարեն: Հոկտեմբեր ամսում գրանցվել է 99 ամուսնություն եւ 16 ամուսնալուծություն` 2008թ. հոկտեմբերին գրանցված 729 ամուսնության եւ 16 ամուսնալուծության փոխարեն:

Հարկ է նկատել, որ եւ ծնունդների թվի աճը, եւ ամուսնությունների թվի նվազումը պայմանավորված էր նախորդ տարի Արցախում կազմակերպված մեծ հարսանիքով: Հենց հոկտեմբեր ամսին էլ լրացավ մեծ հարսանիքի 1 տարին: Սրանից կարելի է եզրակացնել, որ վերջին մի քանի ամսում ծնվածները հիմնականում հենց մեծ հարսանիքի մասնակիցների երեխաներն են: Հաշվետու ամսում աճել է նաեւ մահացածների թիվը` կազմելով 105 մարդ` 2008թ. հոկտեմբերին մահացած 92 մարդու փոխարեն: Արդյունքում բնական աճը 46 մարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ծառայության տվյալների համաձայն` 2009թ հոկտեմբերին հանրապետությունում եկողների թիվը կազմել է 64 մարդ իսկ մեկնողներինը` 34:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter