HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տեսաերիզի «հերոսը» Հրաչ Քեշիշյա՞նն է, թե՞ ոչ. կպարզի փորձաքննությունը

6-11_Hrach-QeshishyanԱյսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումի քննությունը: Հանրայի հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Քեշիշյանը թերթից պահանջում է հերքել հրապարակած տեղեկությունը եւ իրեն վճարել 5 միլիոն դրամ` որպես հասցված բարոյական վնասի հատուցում: Դատական վեճի առարկա են դարձել օրաթերթի հուլիսի 18-ի համարում Հրաչ Քեշիշյանի մասին տպագրված նյութն ու լուսանկարները, որոնք, ըստ թերթի, վերցված են մի տեսաերիզից, որում պատկերված են Հրաչ Քեշիշյանի եւ նրա զուգընկերուհու սեռական հարաբերությունները: Ռեժիսորը պնդում է, որ այդ տեսաերիզի «հերոսը» ինքը չէ եւ թերթի հրապարակած նյութը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Այսօրվա դատական նիստում «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը միջնորդեց նշանակել տեսաերիզի համալիր փորձաքննություն` փորձագետներին առաջադրելով հետեւյալ հարցերը: 1. Արդյո՞ք տեսաերիզում առկա տղամարդը հանդիսանում է Հրաչ Քեշիշյանը, թե ոչ: 2. Տեսաերիզում առկա տղամարդու արտաքին ֆիզիոլոգիական հատկանիշները եւ Հրաչ Քեշիշյանի արտաքին ֆիզիոլոգիական հատկանիշները նույնակա՞ն են, թե՞ ոչ: 3. Տեսաերիզում առկա տղամարդու ձայնը եւ Հրաչ Քեշիշյանի ձայնը կարո՞ղ են համարվել նույնական կամ շփոթության աստիճան նման: 4. Արդյո՞ք տեսաերիզում առկա տղամարդը եւ Հրաչ Քեշիշյանը իրենց արտաքին մարդաբանական հատկանիշներով կարող են համարվել նույնական կամ շփոթության աստիճան նման: Քանի որ տեսաերիզում պատկերված կադրերում առկա են ինտիմ տեսարաններ, այդ թվում` օրալ սեքս, հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչները խնդրեցին դատական նիստը շարունակել դռնփակ, որպեսզի դատարանը դիտի տեսանյութը եւ համոզվի, որ դա հենց այն տեսանյութն է, որի մասին թերթը նյութ էր հրապարակել: Դիտումից հետո դատարանը որոշեց տեսաերիզն ուղարկել փորձաքննության եւ դատական հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ հայցվոր Հրաչ Քեշիշյանը հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ, իսկ նրա ներկայացուցիչ Արարատ Անտոնյանը մշտապես որեւէ պատճառաբանությամբ խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter