HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Գավառում

Երեկ հրազենային վնասվածքներով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել 23-ամյա Հովսեփ Հ.-ն և 21-ամյա Սպարտակ Զ.-ն: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.20-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի դիմաց սև գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից անհայտ անձի կողմից ինքնաձիգից կրակահերթ է արձակվել 52 տարեկան Հակոբ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որն այդ պահին վարել է նրա որդին` Հովսեփ Հ.-ն: Արձակած կրակահերթից Հովսեփ Հ.-ն աջ ազդրի և որովայնի մասերում, իսկ ուղևոր Սպարտակ Զ.-ն` ձախ ազդրի մասում ստացել են հրազենային վնասվածքներ: «Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter