HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոտացիան` հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ գործադիրը սահմանել է ոստիկանության` ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը։ Ոստիկանության ղեկավարը ռոտացիայի ենթակա կոնկրետ պաշտոններում ծառայողներին կկարողանա նույն ստորաբաժանման ներսում հավասարազոր պաշտոնների տեղափոխել առնվազն երեք տարին մեկ անգամ։ Ըստ կառավարության մամլո գրասենյակի` որոշումն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն։ Ռոտացիայի են ենթակա անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի եւ անձնագրային խմբի ավագ տեսչի պաշտոն զբաղեցնող ծառայողները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter