Ծեծել են թոշակառու ամուսիններին
Չորս օր առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Դինամո» մարզադաշտին մերձակա տներից մեկում բնակվող ծաղիկ վաճառող Ռիմային իր տան մեջ կապկպել ու ծեծի են ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք ծաղիկ գնելու պատրվակով մուտք են գործել Վրացյան փողոցի տներից մեկը և հափշտակություն կատարելու նպատակով` կպչուն ժապավենով կապկպել ու ծեծի ենթարկել թոշակառու ամուսիններին` 1947 թ. ծնված Լևոն Բ.-ին ու 1943 թ. ծնված Ռիմա Բ.-ին, սակայն ոչինչ չհափշտակելով` դիմել են փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել