HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դեսպան Ադոնցը նվագախմբի տոմսեր է իրացնում Բրյուսելում եւ գրպանում անգամ մեքենաների լվացման համար նախատեսված գումարները

Թերթը գրում է, որ 2009-ի հուլիսից մինչեւ 2011-ի հուլիսը Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը Facebook-ի իր էջում վերջերս կարճ գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի գործունեությանը, որը մինչ այս եղել է նաեւ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահն ու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամը եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խեղաթյուրված ներկայացնելու ջատագովներից մեկն էր: 

Թերթը նշում է, որ իր նոր պաշտոնում էլ Ադոնցն իրեն ամենեւին էլ վատ չի զգում, եւ շարունակելով ԷԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ եղած ժամանակների գործունեությունը, ձեռի հետ էլ նաեւ զբաղված է ամենատարբեր գործունեություններով՝ կամերային նվագախմբի տոմսեր վաճառելուց մինչեւ աշխատողներից գումարների շորթում եւ ապատեղեկատվության տարածում:

Մ. Մկրտչյանի խոսքով՝ դեսպան Ադոնցը Պետական երիտասարդական նվագախմբի համերգի տոմսերի իրացմամբ է զբաղված: «Ս. Սարգսյանի նկարի տակ տեղ է զբաղեցրել համերգի դահլիճի սխեման: Դեսպանն անձամբ ջնջում է վաճառված տեղերը»,- ասել է Մկրտչյանը:

Բացի այդ՝ ըստ կայքի գրառման, Ադոնցը չի զլացել անգամ յուրացնել հայկական պատվիրակությանը դիմավորելու համար նախատեսված ավտոմեքենաների լվացման փողը՝ 28 եվրոյի փոխարեն վճարելով 20 եվրո: 

Մեկնաբանություններ (1)

SONA
Zarmanalu ban chka,,,Ov hnaravorutun uni grpanum e petakan gumarner@,,Bolor karujcnerum kareli e krchatel gumarner@ voronk sovorabar talanman entaka en ev barcracnel petakan ashxatoxneri ashxatavarc@,,vor vzner@ crac man chgan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter