Նվաճել ենք բրոնզե մեդալ
Մինչև նոյեմբերի 9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կընթանա Սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզական և մարտական սամբոյի մարզիկները:
Մրցումային առաջին օրը` նոյեմբերի 6-ին, մրցագորգ են դուրս եկել մարտական սամբոյի երկու հայ մարզիկներ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 62 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Հովհաննիսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Վաղը ասպարեզ կմտնեն Վահան Վարդանյանը (57 կգ ք-կ) և Դավիթ Խաչատրյանը (68 կգ ք-կ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել