Կմեկնարկի «Հայկական կիթառ -2009» երաժշտական փառատոնը
Նոյեմբերի 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ տեղի կունենա «Հայկական կիթառ -2009» երաժշտական փառատոնը, որի հատուկ հյուրերն են լինելու Ռուսաստանում 10 լավագույն կիթառահարներից մեկը` մեր հայրենակից Մեյ Լիան (Յուրի Մայիլյան) և կանադացի վիրտուոզ կիթառահար Դեյվ Մարթոունը:
Փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդգար Ամիրխանյանի փոխանցմամբ` միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կիթառի փառատոն, որին հայ տաղանդավոր կիթառահարները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց սոլո ստեղծագործությունները. ներկայանալ որպես սոլո երաժիշտներ (այլ ոչ թե որևէ խմբի կամ օրկեստրի անդամ), նաև հնարավորություն տալ հայ կիթառահարներին և երկրպագուներին ծանոթանալու այլ երկրներից հրավիրված կիթառահարների երաժշտությանն ու տեխնիկային:
Միջոցառման վերջում լինելու է ջեմ-սեյշն. ջեմ-սեյշնն իմպրովիզացիա է, տեղում հորինված պարտիա: Ջեմ-սեյշնի ժամանակ երաժիշտները կարծես թե միմյանց հետ մտնում են «երկխոսության մեջ»:
Փառատոնի նախաձեռնությունը Լիլի Կարապետյանինն է և Վահագն Ամիրխանյանինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել