HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ առողջապահության  նախարար Արմեն Խաչատրյանը, քննարկվել  են առողջապահության ոլորտում երկու  հայկական պետությունների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները: Առանձնակի ուշադրություն էր դարձվել մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոցի կառուցման հետ կապված հարցերին: Նախագահը, կարեւորելով բժշկական այս  համալիրի նշանակությունը  Արցախի համար, հավելել է, որ նրա հետագա աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter