Շուշիում ՀՀ կետրոնական բանկի ուսումնական կենտրոն կբացվի
Օրերս Ղարաբաղում էր գտնվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Զավադյանը, ում նոյեմբերի 7-ին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպմանը քննարկվել են Կենտրոնական բանկի կողմից Շուշի քաղաքում ուսումնական կենտրոնի հետ կապված, ինչպես նաեւ բանկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կենտրոնը, ըստ Բակո Սահակյանի, կհանդիսանա հանրապետության ֆինանսական եւ բանկային կադրերի պատրաստման եւ ժամանակակից ուսուցման կարեւոր կառույցներից մեկը:
Նույն օրը, ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահն այցելել է Ստեփանակերտի հանրապետական նոր հիվանդանոցի կառուցման վայր եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Այնուհետեւ նա վարչապետ Արա Հարությունյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ ուղեւորվել է Շուշի եւ այցելել ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` քաղաքի զարգացման խնդիրների շուրջ:
Նախագահ Սահակյանը շրջկենտրոնի զարգացման ներկա փուլում հատկապես կարեւորել է տրանսպորտային եւ ջրամատակարարման ենթակառույցների զարգացումը, ինչպես նաեւ բարեկարգման աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել