HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Քոչինյանը դեռևս չի վերականգնել «Հայանտառին» պատճառած վնասը

18_05-kochinyanԱյսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Հովհաննես Քոչինյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստին  Հովհաննես Քոչինյանի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը դատարանից ժամանակ էր խնդրել  դատահաշվապահական փորձաքննության պահանջով դատարանին  միջնորդագգիր ներկայացնելու համար: Դատական նիստը այս պատճառով հետաձգվել էր:

Այս դատական նիստում, սակայն, պաշտպան Կարեն Թումանյանը  նախորդ նիստի իր պահանջը չպնդեց և հայտնեց, որ միջնորդություն դատարանին չի ներկայացնում` փորձաքննությունը շարունակելու վերաբերյալ: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հետազոտվել են գործով ձեռք բերված ապացույցները: Մեղադրող կողմն առաջարկեց  սահմանափակել ապացույցների հետազոտման փուլը: Կողմերը մինչև դատական նիստերի ավարտը  նոր ապացույցներ գործում ներգրավելու պահանջ չներկայացրեցին: Հայանտառի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ էլ դատարանին  ներկայացրեց իր հերթական հայտարարությունը. «Հարգելի դատարան, տեղեկացնում եմ, որ Հովհ. Քոչինյանը «Սիթի Պետռոլ»ընկերության միջոցով պայմանագիր է կնքել13 հազար 500 լիտր բենզին   «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հանձնելու համար: Այսինքն` սա պահատվության պայմանագիր է երկու ընկերությունների` «Սիթի Պետռոլի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև: Իսկ պայմանագրից երևու±մ է, որ էդ բենզինի գումարը վերականգնվել է ի օգուտ Քոչինյանի»,- «Հայանտառի» ներկայացուցիչին հարցրեց դատավոր Սուրեն Բաղդասարյանը: «Դեռ չի երևում, դեռ ձևակերպում չի ստացել, սպասում ենք, որ դարձյալ ունի բենզին և դիզվառելիք վերականգնելու, դրանք հանձելուց հետո, կտրվի անհրաժեշտ գրությունը»: Ասենք որ, այս տարվա ապրիլ ամսից առ այսօր  շարունակվող գրեթե բոլոր դատական նիստերում ամբաստանյալ Հովհ. Քոչինյանը դատարանին հայտարարել է, որ իր յուրացրած 20 հազար լիտր դիզվառելիքն ու 10 հազար լիտր բենզինը ի պահ է տված Վանաձորում, որը «Հայանտառ»-ի պետ Մարտուն Մաթևոսյանն ասում է` «Կընդունեմ, կընդունեմ ու չի ընդունում»: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը հայտնեց, որ յուրացված դիզվառելիքը և բենզինը վերականգնելու մասին ամբաստանյալի հայտարարությունը չի կարող հիմք ընդունել, քանի դեռ դատարանին ներկայացված պատշաճ փաստաթղթեր չկան: Եթե կներկայացվի այդպիսի փաստաթուղթ, անառարկելիորեն այն կընդունվի դատարանի կողմից. «Պայմանագիրը կնքել եք «Սիթի Պետռոլի» և «Հայանտառ»-ի միջև, բայց որտեղից է երևում, որ դուք եք այդ դիզվառելիքը կամ բենզինը փոխանցել «Հայանտառին»:Դուք դատարանին ներկայացրեք էնպիսի ապացույց, որ դուք  դա հանձնել եք: Այսինքն` «Հայանտառը», կոնկրետ լուծարային հանձնաժողովը համապատասխան փաստաթուղթ տրամադրի դատարանին, որ Քոչինյանի կողմից լուծարային հանձնաժողովին ներկայացվել է էսքան քանակով բենզին, էսքան քանակով դիզվառելիք: Դրանից հետո, թե նրանք պահատվության պայմանագիր կկնքեն, թե ինչ պայմաններում կպահեն, դա մեզ համար հեչ նշանակություն չունի»,- Հովհ. Քոչինյանին թերևս վերջին անգամ բացատրեց դատավոր Սուրեն Բաղդասարյանը: Նա Քոչինյանի և «Հայանտառի» ներկայացուցիչի ներկայացրած պայմանագիրը համարեց կիսատ փաստաթուղթ: Պարզվում է`  «Հայանտառին» իր կողմից պատճառած վնասի վերականգնման մասին դատարանում մինչև օրս Հովհ. Քոչինյանի կողմից արված հայտարարություններն իրականությանը չեմ համապատասխանում: Դատավորը նաև հավելեց, որ պահանջված  փաստաթուղթը Քոչինյանը դատարանին կարող է ներկայացնել մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:  Դատարանը հրապարակեց գործում եղած փաստաթղթերը: Ապա մեղադրական և պաշտպանական կողմերի ճառերի նախապատրաստման համար դատավոր Սուրեն Բաղդասարյանը հաջորդ դատական նիստը հետաձգեց դեկտեմբերի 9-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter