HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՀուժկու դադար Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրություն են այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայության 4 աշխատակիցներ, որոնք ժամեր շարունակ նստել և սպասել են «Օգոստոս» գործակալության տնօրեն Մհեր Ղալեչյանին և «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Մաթևոսյանին: Chorrord-ishxanutyunԴԱՀԿ աշխատակիցներին փորձեցինք բացատրել, որ Ղալեչյանը հազվադեպ է գալիս խմբագրություն, իսկ Մաթևոսյանը Երևանում չէ, սակայն նրանք շարունակեցին մինչև օրվա վերջ մնալ խմբագրությունում և ապարդյուն սպասել: Խնդիրն այն էր, որ կարգադրիչները պետք է համապատասխան անձանց հանձնեին թերթի տպագրությունն արգելելու մասին ԴԱՀԿ որոշումները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2009-ին տրված կատարողական թերթի համաձայն` պետք է արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը, ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որևէ այլ տպարանում: Ավելացնենք նաև, որ ԴԱՀԿ աշխատակիցները երեկ այցելել են Դավիթ Մաթևոսյանի բնակարան, սակայն Մաթևոսյանը տանը չի եղել: Թերթին մնում է հայտարարել, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին լուրջ մարտահրավերներն ու դրանցով պայմանավորված վտանգավոր զարգացումները, «Չորրորդ իշխանություն» թերթը ՀՀ տարածքում ժամանակավորապես լքում է ասպարեզը` իր տեղը զիջելով «Չորրորդ ինքնիշխանությանը»: Haykakan-JamanakԴժբախտ պատահար Ինչպես հաղորդում են ԼՂ ՊԲ թերթի աղբյուրները` անցած երեքշաբթի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել ԼՂ զորամասերից մեկի հրաձգարանում, որտեղ զինվորները գիշերային հրաձգություն էին իրականացնում զրահամեքենաներով: Հրաձգության ժամանակ, ըստ թերթի տեղեկությունների, հրաձգարանի մոտով անցնելիս է եղել մի մեքենա, որի մեջ եղել են մի քանի քաղաքացիական անձինք: Զրահամեքենայի ղեկին նստած զինվորները, հեռվում լույս տեսնելով, կարծել են, թե դա թիրախն է, ու նշան բռնելով` խփել լույսի ուղղությամբ: Ըստ թերթի աղբյուրների` հարվածողը, հակառակի պես, շատ լավ նշանառու է եղել, և արկը ուղիղ կպել է ավտոմեքենային, ինչի հետևանքով երկու քաղաքացի տեղում զոհվել են: Խոսակցություններ կան նաև վիրավորների մասին: Նշենք, որ այս դժբախտը պատահարի մասին ոչ ԼՂՀ ՊԲ-ն, ոչ էլ ՀՀ ՊՆ-ն ոչ մի հաղորդագրություն չեն տարածել: Սակայն նույն երեքշաբթի վաղ առավոտյան Ղարաբաղից ոչ պաշտոնական հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Մարտունի քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հակատանկային ականի վրա պայթել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ եղել են ԼՂ երկու քաղաքացիներ, երկուսն էլ տեղում մահացել են: Կասկածներ կան, որ խոսքը նույն դեպքի մասին է: AravotԻնը օրում` 6 զոհ «Առավոտի» տեղեկություններով` ս.թ. նոյեմբերի 1-9-ը ընկած ժամանակահատածում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 53 դեպք, որի արդյունքում վիրավորվել է 69, զոհվել` 6 մարդ: Երեկ ժամը 11:30-ի սահմաններում «Առավոտի» ֆոտոխցիկը արձանագրել է հերթական պատահարը. ՎԱԶ 2106 մակնիշի 61 ԼՕ 224 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, Երևան-Իջևան ճանապարհի 59 կմ հատվածում շրջվեց ձորը: Արդյունքում վարորդը` Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Հայկ Բեգոյանը, ու մեքենայում եղած ևս երկու ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին Սևանի քաղաքային հիվանդանոց: Նույն օրը, ժ. 16:30-ի սահմաններում, արդեն Երևանում` Նորք տանող ճանապարհին, բախվել են երկու` «Տոյոտա» մակնիշի 11 ՏՍ 120 համարանիշներով «ջիփ» ավտոմեքենաներ, որոնց վարորդները ավելի քան 30 րոպե փողոցի կենտրոնում բանավիճում էին, թե իրենցից ով է մեղավոր տեղի ունեցած ավտովթարի համար: Այդ ողջ ընթացքում փողոցում խցանում էր առաջացել, և չկար ճանապարհային ոչ մի ոստիկան` երթևեկությունը կարգավորելու համար: Hayoc-ashxarhՈչ միայն ճանաչի, այլև վերացնի «Մենք շատ կարևորում ենք արտաքին քաղաքական սկզբունքի ամրագրումը, ըստ որի` Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող հարաբերությունները որևէ կերպ չպետք է արգելակեն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործողությունները: Միաժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր նպատակներից մեկը պետք է լինի ոչ միայն այն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլև պատրաստ լինի վերացնել Ցեղասպանության հետևանքները: Ակնկալում ենք, որ մեր պատրաստած օրենքի նախագիծը առաջիկա ամսվա ընթացքում վերջնական տեսքի կբերվի: Իսկ առաջիկա գարնանային նստաշրջանում օրինագիծը խորհրդարանում կդրվի շրջանառության մեջ»,- թերթի թղթակցին ասել է Արծվիկ Մինասյանը: Azg-oratertՀԴՄ-ների կիրառման ամբողջ գործընթացը կարող է տապալվել Բոնուսների չափը 1 տոկոս թողնելու պարագայում Դեռ սեպտեմբներին, երբ կառավարության որոշմամբ ՀԴՄ-ների կտրոնների բոնուսների համար չորրորդ եռամսյակում նախատեսված 543 մլն դրամը տեղափոխվեց երրորդ եռամսյակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ փաստում էր, որ 50 հազար քաղաքացի ստացել է և ստանալու է բոնուսները, և որ պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ: Թվում էր, թե կառավարությունը պետք է շարունակեր խրախուսել և օժանդակել մարդկանց` ՀԴՄ կտրոններ պահանջելու ակտիվությունը: Մինչդեռ, արդեն նոյեմբերի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, վկայակոչելով բոնուսների համար բյուջեով հատկացված գումարների սպառվելը, վարչապետի առաջարկությամբ որոշվեց չորրորդ եռամսյակին ընդհանրապես բոնուսներ չտրամադրել: Սա առաջին լուրջ հարվածն էր մանրածախ առևտրաշրջանառությունը ստվերից դուրս բերելու նոր-նոր սկսվող գործընթացին: 168-jamՄոռանալ «պաչ-պռոշտին» երեկ պաշտոնապես հաստատվել է, որ Հայաստանում H1N1 վիրուսով կամ խոզի գրիպով վարակի կասկածելի երեք դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարութան Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները հաստատել են այդ փաստը: Բոլոր երեք դեպքերը հայտնաբերվել են «Զվարթնոց» օդանավակայանում կատարված ստուգումների արդյունքում: Այդ վարակով կասկածվող հիվանդներից մեկը Իրանի քաղաքացի է, ով ժամանել է Դնեպրոպետրովսկից: Մյուս երկուսը Երևան են ժամանել Մոսկվայից: Իրանի քաղաքացին, ըստ պաշտոնական տվյալների, արդեն բուժվել է և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մյուս երկուսը գտնվում են Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիգիենիկ համաճարակային տեսչության պատասխանատուները երեկ վստահեցրել են, որ նշված հիվանդների մոտ հայտնաբերվել են ընդամենը կասկածներ, որոնք պետք է հերքվեն կամ հաստատվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Լոնդոնում գտնվող լաբորատորիայում: Ցավոք, այդ անալիզների պատասխանները կստացվեն միայն 25 օր հետո: Երեկ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանն ասել է, որ չնայած վարակի դեմ պատվաստանյութը Հայաստան կհասնի նոյեմբերի վերջերին, «սակայն մենք կկարողանանք պաշտպանվել, քանի որ ունենք և’ հնարավորություն, և’ մեթոդներ, և’ անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ»: Նա հորդորել է խուճապի չմատնվել, քիչ շփվել և պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես սովորական գրիպի ժամանակ: HraparakՄեկի տեղը` երկու Պարզվում է` իրոք, թրաֆիքինգի զոհերի համար մեր երկրում գործում է ապաստարան: Դրանք նույնիսկ երկուսն են: 2009-ի ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է թրաֆիքինգի 44 զոհ, նրանցից 15-ը ուղարկվել է «Հույս և օգնություն», «Ամքոր» հ/կ-ներ: «Գործող երկու ապաստարաններից մեր տնօրինածը երկարատև կեցության համար է: «Հույս և օգնությունն» առավել կարճատև օգնություն է ցուցաբերում»,- ասում է «Ամքոր» հ/կ-ի նախագահ Գոհար Գրիգորյանը: Նա ասում է, որ ապաստարանը հյուրանոցատիպ հաստատություն է, որտեղ հյուրեր չեն լինում, դրա տեղը շատ քիչ մարդիկ գիտեն: «Ազատ շփումը վտանգավոր է ոչ միայն զոհերի, այլև մեր աշխատակազմի համար. ճնշումներ, սպառնալիքներ են եղել բռնություն կիրառածների, նրանց հարազատների կողմից: Սահմանափակ թվով մարդիկ են աշխտում զոհերի հետ: Նրանց տրամադրվում է իրավական և հոգեբանական օգնություն, հագուստ և ուտելիք: Սակայն անձի հաշվարկով որևէ գումար նախատեսված չէ: Չենք կարող ասել, թե ով ինչի կարիք կունանա այնտեղ ապրելու ընթացքում. կան մարդիկ, որ մանկատանն են մեծացել, մարզերից կան, նրանք ապաստարանում ապրում են այնքան ժամանակ, մինչև կարգավորում են իրենց խնդիրները: Լինում է, որ լուծում ենք աշխատանքի հարցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter