HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան չի կարող խույս տալ Ամերիկայի արդարադատությունից

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Ծանրքաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Ջո Լուիսը մի անգամ զգուշացրել էր իր արագաշարժ հակառակորդին. «Կարող ես վազել, սակայն չես կարող թաքնվել»: Միևնույն նախազգուշացումն այժմ վերաբերում է Թուրքիայի կառավարությանն ու նրա երկու խոշոր բանկերին:

Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երեք ամերիկահայեր ԱՄՆ-ի դաշնային դատարան հայց ներկայացրեցին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական և «Ziraat» բանկերին` պահանջելով միլիոնավոր դոլարի փոխհատուցում, Թուրքիայի կառավարությունն անտեսեց իր դեմ արված մեղադրանքները` հայտարարելով, որ որպես գերիշխան պետություն, օտար դատարաններ լիազորություն չունեն իր դեմ դատ բացելու:

Ամերիկահայ հայցվորները պահանջում էին 64 միլիոն դոլարի չափով փոխհատուցում Հայոց ցեղասպանության հետևանքով Ադանայում իրենց կալվածների բռնագրավման համար: Հայցվորները նաև ևս մի քանի միլիոն դոլար էին պահանջում վարձավճարի և հաշվեգրված տոկոսավճարի համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը վճարել է Թուրքիային վերջին 60 տարիների ընթացքում հայկական հողերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող «Ինչիրլիկ» օդային բազան օգտագործելու համար:

Քանի որ հայց ներկայացնելու առաջին քայլերից մեկը պատասխանողներին դատական փաստաթղթերի օրինակների տրամադրումն է, Թուրքական երեք ամբաստանյալները իրավական փաստաթղթերը ստանալուց խուսափելու համար հորինեցին զանազան սխեմաներ` դատավարությունը հետաձգելու կամ խափանելու նպատակով: Արդյունքում, հայցվորների փաստաբանները վերջին ինն ամիսների ընթացքում ստիպված էին իրենց կաշվից դուրս գալ դատական փաստաթղթերը թուրք պատասխանողներին հանձնելու համար:

Զարմանալի է, որ դատական փաստաթղթերի տրամադրումը խանգարելուն  ուղղված բոլոր ջանքերից հետո, 2011 թվականի հունիսի 1-ին Կենտրոնական բանկը և «Ziraat» բանկը միջնորդություն ներկայացրեցին գործը կարճելու պահանջով` պնդելով որ իրենք չեն ստացել անհրաժեշտ փաստաթղթերը: 

2011 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Դոլի Ջին մերժեց թուրքերի պահանջը` հավաստիացնելով, որ հայցվորների ներկայացուցիչները «մի քանի անգամ փորձել են փաստաթղթերը հանձնել բանկերի Նյու Յորքի գրասենյակներին: Չկարողանալով բանկի շենք մուտք գործել և մի անգամ էլ «Ziraat» բանկի կողմից սխալ տեղ ուղարկվելուց հետո` դատական կատարածուները թողել են դատական ծանուցագրերի և բողոքի օրինակները շենքի պահակների մոտ: Հայցվորների դատապաշտպանն այնուհետև փոստով ուղարկել է լրացուցիչ օրինակներ Բանկի պատասխանողներից յուրաքանչյուրին միևնույն այդ հասցեներով»:

Դատավորը որոշում կայացրեց, որ իրավական փաստաթղթերը պատշաճորեն ներկայացվել են Թուրքիայի Հանրապետությանը և հրահանգեց թուրքական ամբաստանյալներին իրենց միջնորդությունը դատարան ներկայացնել մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը:

Հայցվորների դատապաշտպանը թուրքիայի իշխանություններին դատական փաստաթղթերը հանձնելու հարցում շատ ավելի մեծ դժվարությունների բախվեց, քան երկու բանկերի Նյու Յորքի գրասենյակներին հանձնելիս: 2011 թվականի հունվարի 26-ին, բողոքի անգլերեն և թուրքերեն տարբերակներն ուղարկվել էին Անկարայում արդարադատության նախարարությանը` ըստ Հաագայի կոնվենցիայի պահանջներին: 2011 թվականի մարտի 1-ին Թուրքիան գրավոր հայտնեց հայցվորների փաստաբաններին, որ ինքը հրաժարվում է ընդունել դատական փաստաթղթերը` հայտարարելով, որ այս դատը վտանգում է Թուրքիայի «ինքնիշխանությունը և անվտանգությունը»:

Սպառելով բոլոր այլ միջոցները` 2011 թվականի ապրիլի 14-ին հայցվորների փաստաբանները ներկայացրեցին փաստաթղթերը ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտ` խնդրելով վերջինիս դրանք պաշտոնապես ներակայացնել Թուրքիայի կառավարությանը: 2011 թվականի հունիսի 20-ին, Պետական դեպարտամենտը տեղեկացրեց հայցվորներին, որ դիվանագիտական ճանապարհով փաստաթղթերը փոխանցել է Թուրքիայի Հանրապետությանը:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փոխանցած փաստաթղթերին կցեց մի «դիվանագիտական նոտա»` զգուշացնելով Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ օրենքով «դատավարության պատասխանող կողմը պետք է ներկայացնի հայցին իր պատասխանը` ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում կամ պատրաստ լինի ընդունել հայցվորի օգտին հեռակա կարգով կայացված վճիռը»: ԱՄՆ դեսպանատունը պնդեց, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կատարի Միացյալ Նահանգների օրենսդրական պահանջները կամ պատրաստ լինի «հայցվորի օգտին կայացրած վճռին»:

2011 թվականի օգոստոսի 29-ին, սահմանված 60 օրյա ժամկետը լրանալուց և Թուրքիայի կողմից ոչ մի պատասխան չստանալուց հետո, ամերիկահայ հայցվորների փաստաբանները խնդրեցին դաշնային դատարանին վճիռ կայացնել ընդդեմ Թուրք պատասխանողների:

«Վաթան» թերթը հայտնեց անցյալ շաբաթ, որ թուրքական երկու բանկերը, լրջորեն անհանգստանալով ԱՄՆ-ի դաշնային դատարանին չպատասխանելու հետևանքով մի քանի միլիոն դոլար կորցնելու վտանգից, շտապեցին փաստաբան վարձել և խնդրեցին ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 19-ը պատասխան ներկայացնելու համար:

Եթե սեպտեմբերի 19-ին թուրք պատասխանողները չներկայանան դատարան, դաշնային դատավորը կարող է որոշում կայացնել հեռակա կարգով հայցվորի օգտին և կարգադրել, որ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները վճռի արժեքին համաչափ առգրավվեն և վերադարձվեն ամերիկահայ հայցվորներին:

Թուրքիայի կառավարությունն այլևս չի կարող փախուստ տալ Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցրած հսկայական վնասների պատասխանատվությունից: Ժամանակն է, որ Թուրքիան դիմագրավի իր ահռելի ոճիրների երկարամյա պատմությունը և կատարի համապատասխան հատուցում:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

 

Մեկնաբանություններ (4)

Kevork
First, it is irrelevant whether I will return to Istanbul or not, or anywhere else in western Armenia currently under Turkish occupation. In case you did not realize this, my family did not volunteer to be genocided against. And western Armenia did not volunteer to be occupied by Turkey. These are all crimes against humanity and Turkey is guilty of the crime of genocide. That being the case, to me Armenian properties are NOT for sale, or at least that is what I want Armenians to be aware of. We should never accept money instead of the properties themselves. All properties must be returned to the Armenian culture, if there are no living relatives of all the properties which used to be owned by the victims of genocide and the Armenian partriarchate in Istanbul can govern this, or a separate entity for diaspora Armenians must be established which will take ownership and eventually transfer to Armenian ownership once the genocide issue is resolved. Turkey should pay money until forever as far as I'm concerned, since the damage Turkey did to Armenia is incalcuable, and that is for wrongdoing and crime. The properties are a separate issue, and should never be sold.
olek
@kevork....are you trying to tell me that Armenians don't want the money? This case refers to ADANA property...as if Armenians are going to return to Adana. Hey, the Turkish govt is going to return some properties back to Armenian foundations. Are qwe to expect a widescale return of Armenians from Glendale back to Istanbul?
Armen_yan
Kevork, The U.S. Court or Hague Court cant force Turks to return land but it can seize their assets in the U.S.
Kevork
What concerns me is that these lawsuits may be jumping the gun. Armenians who formerly owned properties should not be asking for monetary compensation, but ownership of the lands, and never accept money, but the physical properties themselves. In this way we are telling them give us money and we will go away... that does not solve the problem of the Armenian Genocide.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter