HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում մեկնարկել է H1N1 գրիպի համաճարակի դեմ պայքարը

H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումների կազմակերպման  նպատակով այսօր ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց հանրապետական հանձնաժողով, որը կգլխավորի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը: Ինչպես կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի ստեղծումը բխում է հանրապետություն հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման անհրաժեշտությունից: Այդ նպատակով հանձնաժողովը պետք է մշակի H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումների ծրագիր եւ ներկայացնի կառավարությանը: Ինչպես Հետքի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, այսօրվա դրությամբ Ղարաբաղում H1N1 գրիպի վարակման դեպք չի գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter