HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր դպրոց` Հակակու գյուղում

Օրերս տեղի է ունեցել ԼՂՀ Հադրութի շրջանի Հակակու գյուղի դպրոցի բացման արարողությունը:  Դպրոցը վերակառուցվել է պետական միջոցներով: Ավելի քան 110 մլն դրամ է հատկացվել կրթօջախը ժամանակակից տեսքի բերելու համար: Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պետական այլ պաշտոնյաներ: Հակակու գյուղում ներկայումս բնակվում է 35 ընտանիք: 9-ամյա դպրոցն ունի 43 աշակերտ, իսկ գյուղի դպրոցահասակ 3 երեխաներ հաճախում են հարեւան Թաղուտ եւ Տող գյուղերի դպրոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter