
Սենոր Հասրաթյանը կարդացել է, բայց տեղյակ չէ
ԼՂՀ Ասկերանի շրջանում գտնվող N զորամասի զինծառայող, 20-ամյա Հովհաննես Վարդանյանին զորամասից տեղափոխել են Երեւան՝ հոգեբուժարան, սակայն ծնողներին ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել: Միայն 9 օր անց տղայի բանակային ընկերներից մեկը զանգահարել է Հովհաննեսի հորը եւ հայտնել, որ որդին հոգեբուժարանում է՝ խելագարված վիճակում:
Կատարվածի առնչությամբ «Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ ԼՂՀ ՊԲ-ից: Ստորեւ ներկայացնում ենք ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանի հետ մեր հեռախոսազրույցը:
Պրն Հասրաթյան, բարեւ ձեզ:
Լսում եմ:
Հովհաննես Վարդանյանի հետ կատարվածի առնչությամբ եմ զանգահարել: Երեւի արդեն տեղյակ եք՝ նա հոգեբուժարանում է…
Տեղյակ չենք:
Կարող եմ երկու բառով ասել. Հովհաննեսը 14 ամիս ծառայել է Ասկերանի զորամասում, բայց նրան տեղափոխել են հոգեբուժարան ու 9 օր ծնողներին ոչինչ չեն ասել: Ո՞րն է պատճառը, հարազատներին ինչո՞ւ չեն ասել:
Ես չեմ կարող որեւէ բան ասել, մանավանդ, որ մանրամասներին ծանոթ չեմ, տեղյակ չեմ:
Պրն Հասրաթյան, այդ մասին պատմող տեսանյութը երեկվանից համացանցում է, հասարակական կազմակերպություններն ասուլիս են հրավիրում, Դուք տեղյակ չե՞ք:
Ինֆորմացիա եք ուզում, ես պատասխանեցի, ինձ հարցաքննո՞ւմ եք:
Ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս տեղյակ չեք, երբ գործը մեծ հնչեղություն է ստացել:
Ես էլ եմ կարդացել, բայց մանրամասներին տեղյակ չեմ: Մեկնաբանություն չեմ կարող տալ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել