20 տոկոսի չափով հավելում` ավագ դպրոցի մանկավարժներին
ԼՂՀ կառավարության երեկ կայացած նիստում հավանության արժանացավ կրթության եւ գիտության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, ավագ դպրոցի մանկավարժների աշխատավարձերին սահմանվում է 20 տոկոսի չափով հավելում: Որոշման համաձայն, ինչպես տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, աշխատավարձերի հավելում կտրամադրվի 2009-ի սեպտեմբերի 1-ից:
Ղարաբաղում ավագ դպրոցները սկսել են գործել այս ուսումնական տարվա սկզբից: Ավագ դպրոցների ընդհանուր թիվը հանրապետությունում ընդամենը 3-ն է` Ստեփանակերտի թիվ 8, 11 եւ Շուշիի Մուրացանի անվան դպրոցները, իսկ ավագ դպրոցի ուսումնական պլաններին եւ ծրագրերին համապատասխան հոսքային ուսուցում իրականացնող դպրոցները 5-ն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել