Երթուղային տաքսիների ուղեվարձերի սակագների բարձրացման տնտեսական հիմքեր չկան
«Սակագների մասին միշտ խոսակցություններ կան, թե Երեւանում, թե մարզերի տրանսպորտի վերաբերյալ, սակայն այսօր թանկացումների խնդիր դրված չէ, համենայն դեպս տնտեսական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որը կարող է ազդել սակագների բարձրացմանը»,- այսօր հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Պատասխանելով «Հետքի»-ի հարցին` նախարարը նշեց, որ մարզերից Երեւան երթուղիները սպասարկող ընկերություններից շատերը խախտում են մրցույթով նախանշված պայմանները: «Այս տարի մենք անհամեմատ մեծ քանակությամբ արձանագրություն ենք կազմել` մոտ 3050, որոնցից մոտ 300-ը կազմվել է մարզերից Երեւան երթուղին սպասարկող ընկերությունների վերաբերյալ` մրցութային կարգով չնախատեսված աշխատանքի համար, մի շարք կազմակերպություններ ոչ միայն տուգանվել են, այլեւ որոշումներ են կայացված դրանց լիցենզիաները կասսեցնելու վերաբերյալ»,- հայտնեց Գուրգեն Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել