«Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակը նշեց առաջին տասնամյակը
Նոյեմբերի 11-ին «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակը նշում էր հիմնադրման 10-ամյակը: «10 տարին բավականին երկար ժամանակ է ինքնակազմակերպվելու եւ փորձառություն ձեռք բերելու համար: Մենք 10 տարի ամեն օր աշխատել ենք քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար եւ այսօր նշում ենք մեր վաստակը»,- ողջունելով շնորհավորելու եկած ներկաներին՝ հայտնեց «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակի տնօրեն Զարուհի Դանիելյանը:
Փաստաբանական գրասենյակի ուղղվածությունը վերջին տարիներին քաղաքացիական բնույթի գործերն են: Զ. Դանիելյանը նշեց, որ գրասենյակում աշխատող 7 փաստաբանները մասնագիտական գործունեությունը սկսել են իբրեւ անհատ փաստաբաններ, իսկ հետո միավորվել են «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակում` գիտակցելով թիմային աշխատանքի առավելությունը: Գրասենյակով աշխատելու առավելությունը, ըստ Զ. Դանիելյանի, այն է, որ գրասենյակն արդեն ուժ է, որով շատ ավելիին կարելի է հասնել, քան կարող է անել անհատ փաստաբանը՝ անկախ իր հեղինակությունից:
ՙ
«Այսօր մենք ձեռք ենք բերել անվանում, հմտություն եւ վստահություն: Մեզ ավելի լուրջ են վերաբերվում բոլոր այն կառույցները, հիմնականում դատարանները, որոնց հետ աշխատում ենք: Այս 10 տարիներին մենք կենսագրություն ենք ստեղծել, որը մեր ամենամեծ ձեռքբերումն է»,- ավելացրեց նա: Գրասենյակի նկատմամբ ունեցած վստահության ու գոհունակության արդյունք պետք է համարել տասնյակ քաղաքացիների ներկայությունը դահլիճում, որոնք օգտվել են գրասենյակի փաստաբանների մատուցած ծառայություններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել