ՔԿՀ-ներում անցկացվել են խուզարկություններ
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում այս տարվա նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 25.9 լիտր ոգելից խմիչք, որից 22.4 լիտրն ինքնաշեն, 69 հատ բջջային հեռախոս, 106 կտրող-ծակող առարկաներ և 3 հատ ինտերնետ ցանցին միանալու մոդեմ սարք:
ՔԿՀ մամլո քարտուղար Արսեն բաբայանի փոխանցմամբ` քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունից քրեակատարողական հիմնարկ է վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 1 դատապարտյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել