HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հրաչ Քեշիշյանն է, թե ոչ. կիմանանք այսօր

12_11-H-QeshishyanԱյսօր` ժամը 14:20-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումի քննությունը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի փորձագետները պարզեին` արդյո՞ք ինտիմ կադրեր պարունակող տեսաերիզի գործող անձը Հրաչ Քեշիշյանն է, թե ոչ: Այսօր դատարանը կստանա այս հարցի պատասխանը: Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ եւ նյութ էր հրապարակել այն մասին, որ առկա է մի տեսանյութ, որտեղ պատկերված է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի եւ մի աղջկա սեռական հարաբերությունները: Հրաչ Քեշիշյանը դիմել է դատարան` պահանջելով հերքել հրապարակած տեղեկությունները եւ որպես բարոյական վնասի հատուցում իրեն վճարել 5 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter