HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատարանը 3 ամսում կորոշի փոխհատուցման չափը

12_11-L-Grigoryan«Հետքի» գրել էր, որ 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել սեփականությունից զրկված քաղաքացիներից մեկի հայցով: Դատարանը որոշել է, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ կառավարությանը նրանց հետ «հաշտվելու» մեկ ամիս ժամանակ էր տվել: Սակայն կառավարությունը Մինասյանին եւ նրա դստերը փոխհատուցման որեւէ առաջարկ չի ներկայացրել: Նելլի Մինասյանի եւ Ելենա Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբան Լիզա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը չի բողոքարկել Եվրոպական դատարանի որոշումը: «Դատարանը երեք ամսում կորոշի փոխհատուցման չափը, որից մեկ կամ երկու ամիս անց կառավարությունը պետք է վճարի քաղաքացիներին»,- ասաց փաստաբանը: Նշենք, որ փոխհատուցման գումարը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում կառավարությունը ստիպված կլինի վճարել հավելյալ տոկոսներ` Եվրոպական բանկի տոկոսադրույքներին համապատասխան: Հիշեցնենք, որ սեփականության իրավունքից զրկված Նելլի Մինասյանն ու Ելենա Սեմերճյանն իրենց հայցում որպես փոխհատուցում ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 200 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter