HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներդրումային ծրագրեր եւ նոր աշխատատեղեր

Ըստ կառավարության կայքէջի՝ հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքը եւ ղեկավարվելով իր ավելի վաղ ընդունած որոշմամբ, կառավարությունը որոշել է սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 12-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2012թ. հոկտեմբերի 12-ը, հավանություն տվել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների եւ մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ միջեւ կնքվելիք պայմանագրի նախագծին։ Որոշումը ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներմուծել թռչնամսի եւ ձվի արտադրության ծավալների ընդլայնման եւ եգիպտացորենի վերամշակման ժամանակակից սարքավորումներ։ Ինչպես ընդլայնվող, այնպես էլ եգիպտացորենի մշակման նոր արտադրամասերում կստեղծվի 230 նոր աշխատատեղ` նպաստելով գյուղական համայնքներում գյուղացիների հիմնական խնդիրներից մեկի` գործազրկության հարցի լուծմանը եւ ապահովելով 70 հազար դրամ միջին աշխատավարձ։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1.04մլն եվրո ներդրում, որից սեփական միջոցներով արդեն իսկ ներդրվել է մոտ 360 հազար եվրո։ Ընկերությունը ծրագրում է ներդրման նպատակով սեփական միջոցներից հատկացնել գումարի 50 տոկոսը։ Ներդրվող գումարը հիմնականում ուղղվելու է նոր գերմանական արտադրության սարքավորումների ձեռքբերմանը։ Կառավարությունն իր նիստում հաստատել է 2010-2011թթ. ՀՀ տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնել «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Նախատեսվել է հակակարկտային կայանքներն առաջին հերթին տեղադրել կարկտավտանգ եւ ինտենսիվ գյուղատնտեսության մշակության տարածքներում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ խնդրի լուծման նպատակով կատարվում են մեծածավալ ներդրումներ` շուրջ մեկ միլիարդ դրամ, ինչի շնորհիվ հակակարկտային աշխատանքները կկազմակերպվեն ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter