HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործի քննությունը կրկին հետաձգվեց

12-11_Hrach-QeshishyanԱյսօր շարունակվեց Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումի քննությունը: Ռեժիսորի շահերը ներկայացնող փաստաբան Արարատ Անտոնյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` գործի նյութերին կցել 4 տեսաերիզներ, որոնցում պատկերված է Հրաչ Քեշիշյանը: Հայցվորը ցանկանում է, որպեսզի փորձագետները համեմատեն այս տեսաերիզներն օրաթերթի ներկայացրած վիդեոի հետ եւ պատասխանեն, թե արդյո՞ք Քեշիշյան է պատկերված այդտեղ: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 19-ինը, որպեսզի որոշի` բավարարել հայցվորի միջնորդությունը, թե ոչ: Հիշեցնենք, որ «Հրապարակը» նյութ էր տպագրել մի տեսաերիզի մասին, որտեղ, ըստ թերթի, պատկերված է Հրաչ Քեշիշյանի եւ մի աղջկա սեռական հարաբերությունները: Ռեժիսորը պնդում է, որ այդ վիդեոում պատկերված տղամարդն ինքը չէ եւ դիմել է դատարան` թերթից 5 մլն դրամ հատուցում ստանալու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter