Նախագահը մասնակցել է «Ամերիա» բանկի մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ամերիա» բանկի Երեւանում գտնվող գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը:
Նախագահը շրջել է նորակառույց մասնաշենքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիական միջոցներով բանկային բարձրակարգ ծառայությունների մատուցման գործընթացին:
Ըստ նախագահի մամլո ծառայության` «Ամերիա»-ի տնօրենների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը երկրի ղեկավարին համառոտ ներկայացրել է բանկի զարգացման ծրագրերը:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բանկի ղեկավարությանն ու աշխատակազմին նախանշված ծրագրերի իրականացման գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել