HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այս անգամ էլ Արագածոտնի մարզխորհորդի նիստը նմանվեց «բաց դասի» 

Այսօր Արագածոտնի մարզում  հերթական մարզխորհրդի նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց, որոնց կապակցությամբ զեկուցումներով հանդես եկան մարզպետարանի վարչության պետերը: Ինչպես բոլոր մարզխորհուրդների ժամանակ, այս նիստն էլ բացառություն չէր, քանի որ այդպես էլ համայնքապետերը ոչ մի հարց չտվեցին զեկուցողներին: Լսեցին զեկույցները եւ նիստի ավարտից հետո անմիջապես լքեցին մարզպետարանի շենքը:

12_11-S_HovsepyanԻնչպես միշտ, այս անգամ եւս կոշտ զեկույցով հանդես եկավ միայն մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանը: Նա տեղեկացրեց, որ մարզի թվով 18 համայնքներ իրենց ավագանու նիստերի արձանագրությունները մարզպետարան չեն ուղարկել: Վարչության պետը հայտարարեց նաեւ, որ համայնքապետերը պետք է անցնեն ֆինանսական միջոցների խնայողության ռեժիմին: Որպես միջոցների խնայողության տարբերակ` ընտրվել է «անունով համայնք» կոչվող գյուղական գրադարանների միացումը դպրոցական գրադարաններին, որի արդյունքում կկրճատվեն գյուղապետարանի հաստիքացուցակում գտնվող գրադարանի տնօրեններն ու աշխատակիցները: Խոշոր գյուղերի համայնքային գրադարանները կշարունակեն ինքնուրույն գործել: Ս. Հովսեփյանը  փոքր գյուղերի համայնքապետերին զգուշացրեց, որ իրենց 2010 թ.-ի բյուջեում գրադարանի աշխատողների հաստիքացուցակները չներառեն: Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի տեղակալ Պավել Նազարյանն էլ զեկուցեց, որ համայնքապետերը բյուջեներում փոփոխություններ են անում ու այդ մասին մարզպետարանին չեն տեղեկացնում: «Դրա համար կառավարությունը մարզպետարանին նկատողություն է արել, որի համար ես մեղավոր չեմ»,-արդարացավ պետի տեղակալը: Այդ ամենը խելոք ու անարձագանք լսում էին համայնքապետերը: Մարզխորհրդի նիստում  արձանագրվեց, որ համայնքապետարանի աշխատակիցների  նախորդ տարիներին կուտակված 183 միլիոն 931.2 հազար դրամ պարտքից արդեն մարվել է 104 միլիոն 749.2 հազար դրամի պարտքը: Դրանց մի մասը կմարվի այս տարի, իսկ մնացածը` 2010-ին: Մարզում «խոզի գրիպի» վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ  Ա. Վանյանը մարզային բոլոր պետերին  եւ ՊՈԱԿ-ների տնօրեններին գրություն է ուղարկել` աշխարհում շարունակվող H1N1 գրիպի էպիդեմիայի մասին: Գրիպի հետ կապված մարզպետարանների կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների պետերի  մասնակցությամբ առաջարկվել է անցկացնել խորհրդակցություններ: Առաջարկվել է ՊՈԱԿ-ների եւ առաջնային բուժօղակի մասնագետների համատեղ ուժերով իրականացնել ամենօրյա մոնիտորինգ, պարզելու համար` ամենօրյա բացակաների թիվը, դրանց պատճառները, տվյալ օրը կրթական կազմակերպություններում հայտնաբերված սուր շնչառական վիրուսային հիվանդություններով անձանց թիվը եւ նրանց նկատմամբ իրականացված միջոցառումները: Ինչպես նաեւ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության դեպքում ուսումնասիրել տվյալ պահին կրթական հաստատությունում առկա ջերմաստիճանային ռեժիմը: 12_11-S_GhukasyanՍ. Ղուկասյանը նշեց, որ մարզի լեռնային եւ բարձր լեռնային համայնքներում նոյեմբերի 1-ից սկսվել է դպրոցների ջեռուցումը: «Ստուգումների ընթացքում պարզվել է, որ Քուչակ եւ Կարբի գյուղերի դպրոցներում է գրանցվել ամենամեծ բացակայությունների թիվը: Քուչակում 191 եւ Կարբիում 64 աշակերտ: Բացակա երեխաները ենթարկվել են բժշկական ստուգման եւ նրանց մոտ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- ասաց վարչության պետը: Նրա հավաստմամբ` երեխաների մի մասը թեթեւ հազ են ունեցել եւ դրանից վախենալով դպրոց չեն հաճախել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter