HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորում սնդիկից

Երեկ Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 6-ին Գավառի Սահրադյան 20 հասցեի բնակիչ, 1953 թ. ծնված Միշա Ղաջոյանը սնդիկի գոլորշուց թունավորվել է եւ տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա կինը` 1958 թ. ծնված Անուշ Ղաջոյանը, ստացել է թեթեւ թունավորվածություն: Միշա Ղաջոյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է: «Տեղում  իրավիճակն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր է մեկնել Հայաստանի փրկարար ծառայության բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության եւ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբը: Տանը  հայտնաբերվել են սնդիկի հատիկներ, հետազոտության համար օդից նմուշներ են վերցվել»,- տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter