Եվս մեկ ընտանիք տուն կունենա
Նոյեմբերի 14–ին «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը», «Թուֆենկյան» և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամների աշխատակիցները, ինչպես նաև «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» «Երիտասարդ արհեստավաժներ» խումբը կմիավորեն իրենց ջանքերը աղքատության վերացման գործում` միանալով Կարապետյան ընտանիքին Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում:
Շուրջ 19 տարի Կարապետյան Սենիկ և Կարինե ամուսինները 4 երեխաների հետ տեղից տեղ էին տեղափոխվում չունենալով մշտական բնակության վայր, պայքարելով ձմռան ցրտի դեմ, երեխաների առողջության համար և աղոթելով վաղվա օրվա համար: Դեռ մեկ տարի առաջ ընտանիքը պատկերացնել անգամ չէր կարող, որ շուտով իր տունն է ունենալու, իրենց երեխաները ևս ապահով տանիքի տակ են արթնանալու և 2010-ի Ամանորը դիմավորելու են իրենց երազանքների իրականացման խանդավառությամբ:
«Թուֆենկյան» և «Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամերի ջանքերով ընտանիքը ձեռք բերեց հողատարածք, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Կարապետյանները կարճ ժամկետում կիսակառույց շինություն կանգնեցրին, այժմ արդեն «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից տրամդրած անտոկոս երկարաժամկետ փոխառության օգնությամբ ընտանիքը ավարտին է հասցնում իր տարիների երազանքը:
Նոյեմբերի 14-ը Կարապետյան ընտանիքի համար ևս կլինի իրենց կյանքի անմոռանալի օրերից մեկը, երբ դոնոր կազմակերպությունների ղեկավարները, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության» «Երիտասարդ արհեստավաժները» մի խումբ այլ կամավորների օժանդակությամբ կիրականացնեն հատակի բետոնացման աշխատանքները:
«Բարեգործությունը մեծահոգություն չէ, այլ յուրաքնչյուրիս պարտականությունը»: Մայր Թերեզայի այս խոսքերն են միավորել բոլոր բարերարներին և կամավորներին` աջակցելու և օգնության ձեռք մեկնելու նմանօրինակ ընտանիքներին ծայրահեղ աղքատությունից հանելու և հասարակության լիարժեք անդամ դարձնելու առաքելության գործում:
Շինարարական օրը կսկսվի ժամը 10:00-ին Գեղարդ համայնքում:
Տարածած տեղեկատվության համաձայն` «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցելու և վերանորոգելու ապահով, պարզ և մատչելի տներ` նրանց տրամադրելով երկարաժամկետ անտոկոս փոխառություն, շինանյութի տեսքով: Ամենամսյա ետվճարներով կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով` այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք: Այս տարի կազմակերպությունը նպատակ ունի աջակցել 100 ընտանիքների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել