Պարենային ապրանքների խմբում` 0.8 տոկոս գնաճ
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ԼՂՀ սպառողական շուկայում գրանցվել է 1,2 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:
2009 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Պարենային ապրանքների խմբում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ, ինչը հիմնականում արդյունք է որոշ ապրանքախմբերում արձանագրված գնաճերով (ձու, շաքարավազ, ձկնամթերք, միրգ, բանջարեղեն եւ կարտոֆիլ):
Ոչ պարենային ապրանքների խմբում նախորդ ամսվա նկատմամբ արձանագրված 0.5 տոկոս հավելաճն առավելապես պայմանավորված է ոսկերչական ապրանքների 2.9 եւ դեղամիջոցների 2.0 տոկոս աճերով:
Ծառայությունների ոլորտում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրված սակագների 1.0 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորված է միջքաղաքային տրանսպորտի ծառայությունների 5.7 տոկոս գնանկմամբ: Ինչպես «Հետքին» պարզաբանեցին, խոսքը ավիատոմսերի` մասնավորապես Երեւան-Մոսկվա չվերթի արժեքի անկման մասին է: Մեզ նաեւ հավաստիացրեցին, որ վերոնշյալ չվերթն է ընտրվել այն պատճառով, որ Մոսկվա գնացողները Ղարաբաղից շատ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել